Փաշինյանը հատուկ հույսեր էր կապում. փորձում է պատերազմում պարտության պատասխանատվությունը նաև ՌԴ նախագահի վրա բարդել. Կոմերսանտ          Հայաստանի ներկա կառավարությունն ուներ բավարար գործիքներ` կանխելու պատերազմը, նրանք ի վիճակի չեն լուրջ խնդիրներ լուծել       Դեկտեմբերի 4-ին, ժամը 12 00 «Հայացք» մամուլի ակումբի հյուրն է Ժիրայր Սեֆիլյանը    

14 հոկ 2016 11:01

Արդյո՞ք ՀԱՊԿ անդամներին կհաջողվի թույլ չտալ, որպեսզի Ռուսաստանն այս կառույցը վերածի Արևմուտքի դեմ գործիքի․ «Ժամանակ»

 
«Դեպի ուր կփորձի Ռուսաստանն առաջ տանել իր քաղաքականությունը ՀԱՊԿ միջոցով երևանյան գագաթնաժողովի ընթացքում։ Խնդիրն այն է, որ այդ գագաթնաժողովը տեղի է ունենում մի աշխարհաքաղաքական իրավիճակում, երբ էլ ավելի են սրվել, կարելի է ասել նույնիսկ նոր փուլի են հասել Արևմուտքի և ՌԴ հակասությունները։ Եվ ահա, երբ այս պարագայում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժան Երևանում հայտարարում է, որ առկա աշխարհաքաղաքական իրողությունները պահանջում են ամրացնել ՀԱՊԿ ռազմական ներուժը, դա իհարկե հիմքեր է տալիս տագնապելու, որ Արևմուտքի հետ դիմակայության սրումը Ռուսաստանին կարող է մղել ՀԱՊԿ-ը վերաձել իր ձեռքում այդ դիմակայության ավելի սուր գործիքի։ Մի բան է այստեղ հույս ներշնչում, որ այս հեռանկարը ՀԱՊԿ-ում Ռուսաստանից բացի, ըստ էության խորքային առումով ձեռնտու չէ և ոչ մի անդամի։ Այդ տեսանկյունից հատկանշական է, որ ՀԱՊԿ-ի Երևանյան գագաթնաժողովից մի քանի օր առաջ Բելառուսի նախագահ Լուկաշենկոն հայտարարել էր, որ Բելառուսը Ռուսաստանի դաշնակիցն ու եղբայրական պետությունն է, սակայն չի պատրաստվում կռվել Ռուսաստանի համար թեժ հակամարտության որևէ գոտում, այլ կերպ ասած, Լուկաշենկոն հայտարարել է, որ չի ներգրավվի ՌԴ-Արևմուտք հակամարտությունում։ Պետք է հուսալ, որ նույն մոտեցումն է դավանում նաև Ղազախստանը։ Այս երկու երկրներն իհարկե ՀԱՊԿ-ում այն սուբյեկտներն են, որոնք կարող են դիմակայել Ռուսաստանին։ Այլապես,, մեծ են կասկածները, որ հակառակ պարագայում ՀԱՊԿ-ը գործիք, այն էլ սուր գործիք դարձնելու ՌԴ կամքին, Հայաստանի իշխանությունները կարող էին և չդիմակայել, որքան էլ որ չէին կարող չհասկանալ, թե դա ինչ բարդություններով և վտանգներով է հղի Հայաստանի համար։ Այսպիսով, երևանյան գագաթնաժողովում գլխավոր ինտրիգը հանդիսանում է այն, թե արդյո՞ք մասնակիցներին կհաջողվի բացահայտորեն, ուղիղ դիմադրությամբ, կամ որոշակի ենթատեքստային միջոցներով թույլ չտալ, որպեսզի Ռուսաստանը ՀԱՊԿ-ը վերածի Արևմուտքի հետ հակասությունների սրման նոր փուլում ավելի ակտիվ կամ կոշտ մի գործիքի։ Այն, որ այդ գործիքը Հայաստանի անվտանգության հետ ըստ էության ոչ մի կապ չունի, մենք համոզվել ենք մեր պետության մաշկի վրա, մեր 102 քաղաքացիների կյանքի գնով՝ ապրիլյան պատերազմի օրերին»,–գրում է թերթը։ 

 Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր