17:23 - 20 հազար դոլար և մեծ չափի ոսկյա, թանկարժեք զարդեր են հափշտակել չհրկիզվող պահարանից         16:50 - Սեքս-սկանդալ. Եղիսաբեթ II–ը պատժել է որդուն`զրկել պետական պարտականություններից և տարեկան 320,000 դոլար աշխատավարձից      16:26 - Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա հանգստյան օրերին    

14 հոկ 2016 16:30

Հրանուշ Հակոբյանը ասում է, որ չի հասկանում, թե ինչու ինքը չպետք է լինի նախարար․ օգնենք նրան, որ հասկանա

Armrealpolitics.blogspot.am-ը գրում է.

Սփյուռքի պանծալի նախարար Հրանուշ Հակոբյանն այսօր լրագրողների հետ զրույցում գանգատվում էր, որ չի հասկանում, թե ինչու են մարդիկ իրենից դժգոհ ու չեն ուզում իրեն տեսնել սփյուռքի նախարարի պաշտոնում։ Չէ՞ որ, ըստ տիկին Հրուշի, ինքն այս տարիների ընթացքում ներգրավված չի եղել կոռուպցիոն սկանդալներում, հանցագործություններ չի գործել ու իր վրա դրված պարտականությունները մշտապես կատարել է հավուր պատշաճի, համենայն դեպս, այդպես է պնդում ինքը՝ Հրանուշ Հակոբյանը։ 
Դե ի՞նչ, գուցե մարդն անկեղծորեն չի հասկանում, թե ինչու է ինքը Հայաստանի ամենաչսիրված քաղաքական ֆիգուրներից մեկը, և պետք է օգնել նրան։ Թվենք մի քանի պատճառներ․

1․ Հրանուշ Հակոբյանն արդյունավետ նախարար չէ։ Դրանում նրա մեղավորությունը մեծ էլ չէ այն պարզ պատճառով, որ դժվար ու նույնիսկ անհնար է լինել արդյունավետ նախարար մի նախարարությունում, որն ի սկզբանե չի կարող արդյունավետ լինել։ Սփյուռքի նախարարության պես ավելի անիմաստ պետական գերատեսչություն դժվար է մտածել, իսկ եթե սրան էլ հավելում ենք այն, որ տիկին Հակոբյանը, մեծապատիվ մուրացկանությունից ու պատ ծակող մուննաթից բացի, կարծես էլ ոչ մի գործառույթ չի պատկերացնում իր համար, զարմանալի չէ, որ նա ամենաչսիրված նախարարների թվում է հայտնվել։

2․ Հրանուշ Հակոբյանը ենթադրում է, որ մարդիկ քննադատում են իրեն իր նիստուկացի ու քայլելու ձևի համար։ Սա ճիշտ է, բայց ճշտի միայն կեսն է։ Եկե՛ք վերաձևակերպենք այս միտքը։ Տիկին Հակոբյանը չունի ու երբեք չի ունեցել նախարարին հարիր խոսք, շարժուձև, էթիկետի նորմեր ու կուլտուրա, թեև նա դեռ ԽՍՀՄ տարիներից զբաղեցրել է պետական բարձր պաշտոններ։ Դրա արդյունքում հաճախ ենք տեսնում նկարներ ու հոլովակներ նրա մասնակցությամբ, որոնք այնքան սյուռ են, որ ամիսներով կարող են ֆեյսբուքյան մեմերի, կատակների ու ցասումնալից մեկնաբանությունների աղբյուր դառնալ։

3․ Հրանուշ Հակոբյանը՝ որպես հռետոր, տարերային աղետ է։ Դժվար է հիշել մի այնպիսի ելույթ նրա կատարմամբ, որը չի հանգեցրել համաժողովրդական ցասման, իսկ նրա ֆիասկոների կուլմինացիան, անկասկած, Ցեղասպանության 100 ամյակի միջոցառումների շրջանակներում դարակազմիկ ելույթն էր, որում նա ուլտիմատիվ պահանջում էր 1000-ական դոլար դնել հայաստանյան բանկերում ու ոչ այնքան կոռեկտ արտահայտություններ արեց System of a Down-ի հասցեին։

4․ Հրանուշ Հակոբյանն ու իր գերատեսչությունը ոչ մի լուրջ ծրագիր հաջողությամբ չեն հասցրել տրամաբանական ավարտին, իսկ այն ծրագրերն էլ, որոնք քչից-շատից արվում են, ավելի շատ հարցեր են առաջացնում, քան օգուտ են բերում։

5․ Վերջապես, ո՞վ է Հրանուշ Հակոբյանի թիրախային խումբը։ Սփյուռքը, այդպես չէ՞։ Կարո՞ղ ենք արձանագրել, որ սփյուռքում տիկին Հրուշին տանել չեն կարողանում։ Միանշանակ կարող ենք։ Քանի՞ գրոշ արժի այն նախարարը, որը վայելում է իր թիրախային խմբի ու ոչ միայն այդ խմբի գերակշիռ մասի ատելությունն ու հակակրանքը։



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր