16:50 - Հայաստանն ամենաանվտանգ և ապահով երկրների ցանկում է՝ ըստ Gallup ինստիտուտի «Օրենք և կարգապահություն 2019» զեկույցի         16:14 - Մոր և քրոջ հետ 9-րդ հարկից նետված 4-ամյա տղան սկսել է ինքնուրույն շնչել      15:58 - Ավինյանն առանց Նիկոլ Փաշինյանի փոփոխություններ է կատարել նրա որոշումներում    

14 հոկ 2016 14:30

Դիշդիշյանը հույս ունի, որ «Երկրաշարժ» ֆիլմը դեռ կարող է ընդգրկվել «Օսկարի» հավակնորդների ցուցակում

 
Ամերիկյան կինոակադեմիան հոկտեմբերի 7-ին բողոք է ներկայացրել Հայաստանի ազգային կինոակադեմիա` Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմի առաջադրման կապակցությամբ: Բողոքը հիմնավորվում է այն փաստով, որ ֆիլմի ստեղծագործական կազմում ներառված են առավել մեծ թվով ռուսներ, քան հայեր, ինչը բավարար չէ «Օսկար» մրցանակի առաջադրման համար:
Ֆիլմը նկարահանած մոսկովյան «Մարս Մեդիա» կինոընկերությունն այսօր հաղորդագրություն է տարածել, նշելով, որ ֆիլմի պրոդյուսերներ Ռուբեն Դիշդիշյանը, Արամ Մովսեսյանը, Ղևոնդ և Սարիկ Անդրեասյանները, դերակատարներ Վիկտոր Ստեփանյանը, Հրանտ Թոխատյանը, Միքայել Պողոսյանը, կոմպոզիտոր Հայկ Հակոբյանը, ինչպես նաև Հայաստանի ազգային կինոակադեմիան և ՀՀ մշակույթի նախարարությունը համաձայն չեն նշված բողոքի հետ:

«Մրցույթի հայտը կինոակադեմիա է ներկայացվել վերջիններիս աջակցությամբ՝ բոլոր կից փաստաթղթերով, որոնք հաստատում են, որ ֆիլմը նկարահանվել է Հայաստանի և Ռուսաստանի համատեղ ջանքերով (ռուսական կինոֆոնդի և Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ), ընդ որում կինոարտադրության ընթացքում պահպանվել է ստեղծագործական վերահսկողության հավասարակշռությունը», - ասված է հաղորդագրությունում:

Հաղորդագրությունում նշվում է, որ փաստաթղթերը ուղարկվել են երկուշաբթի առավոտյան, սակայն քանի որ ԱՄՆ-ում այդ օրը աշխատանքային չէր, հայտը անհրաժեշտ կերպով չի գրանցվել, և երեքշաբթի օրը մամուլին տրամադրված թեկնածու-ֆիլմերի ցուցակում հաշվի չի առնվել «Երկրաշարժ» ֆիլմի հետ կապված իրադրությունը
«Ներկա պահին Ակադեմիան հաստատում է հայկական կողմից փաստաթղթերի ստացումը, և մենք թեկնածուների ցուցակում ընդգրկվելու հույս ունենք», - ասել է «Մարս մեդիա» կինոընկերության նախագահ, ֆիլմի պրոդյուսեր Ռուբեն Դիշդիշյանը: - «Մեզ համար ցանկալի չի լինի կարծել, թե Ակադեմիայի այս որոշումը կարող է քաղաքական հիմքեր ունենալ: Բավական է միայն տեսնել ֆիլմի վերջնագրերը՝ համոզվելու, որ ֆիլմի ստեղծագործական թիմի 90 տոկոսը հայեր են՝ Հայաստանից, Ռուսաստանից և Ֆրանսիայից»:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր