«Մարդասպան» վիրուս է հայտնվել Չինաստանում, յոթ հոգի մահացել է          COVID-19-ի հետևանքով մահերի թիվը էականորեն նվազել է       Լիբանանին պատուհասած աղետը համախմբելու փոխարեն երկրում կրքերը ավելի է թեժացրել և բևեռացրել. Լիբանանում բնակվող հայ    

14 հոկ 2016 15:15

Հալեպի Նոր Գյուղ թաղամասում հայուհի է վիրավորվել

Հալեպի հայաշատ Նոր Գյուղ թաղամասում վերսկսված հրթիռակոծության հետևանքով հայուհի է վիրավորվել, գրում է «Գանձասարը»: Վիրավորված Լեդա Գյուլյուզյանը տուժել է Հալեպի «Սիս» համայնքային համալիրի 3-րդ շենքի հետնամասի հրթիռակոծության ժամանակ: Նրա վիճակը բժիշկները կայուն են գնահատում: Հրթիռակոծության են ենթարկվել նաև Թելեֆոն Հաուայի, Սուլեյմանիե, Շեյխ Թահա թաղամասերը: 
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 30-ին Հալեպի Վիլլաներ և Նոր Գյուղ թաղամասերում հրթիռակոծության հետևանքով մահացել էր 5, վիրավորվել՝ 11 հայ: Հոկտեմբերի 4-ի հրթիռակոծության ժամանակ մահացել է 3 հայ: 

















Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր