«Մարդասպան» վիրուս է հայտնվել Չինաստանում, յոթ հոգի մահացել է          COVID-19-ի հետևանքով մահերի թիվը էականորեն նվազել է       Լիբանանին պատուհասած աղետը համախմբելու փոխարեն երկրում կրքերը ավելի է թեժացրել և բևեռացրել. Լիբանանում բնակվող հայ    

14 հոկ 2016 20:41

Թուրքիան կարող է դրական դեր խաղալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում․ Լավրով

 
Թուրքիան կարող է դրական դեր խաղալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում․ այսօր այսպիսի կարծիք է հայտնել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Այն, որ Թուրքիան կարող է դրական դեր խաղալ՝ ապահովելով Լեռնային Ղարաբաղի ապաշրջափակումը, ապահովելով նորմալ տնտեսական համագործակցություն տարածաշրջանում, դա այնպիսի կարևոր գործոն է, որը մենք միշտ հաշվի ենք առնում», - լրագրողների հետ զրույցում հայտարարել է նա:

«Եթե Հայաստանն ու Թուրքիան հանկարծ վերադառնան իրենց պայմանավորվածությունների կատարմանը, առանց կապելու դա ղարաբաղյան հակամարտության հետ, մենք միայն ուրախ կլինեն: Սակայն մեր տպավորություններով, ղարաբաղյան հակամարտության հարցում առաջընթացը առանցքային նշանակություն ունի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում», - կարծիք է հայտնել Լավրովը:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր