17:30 - ՊԵԿ-ը հայտնաբերել է դրոշմավորման ենթակա, ապօրինի եղանակով ձեռքբերված չդրոշմավորված դեղեր         17:10 - Գյադեք այս կողմ անցեք, գյադեք այն կողմ անցեք. ով է թույլ տվել գիշերը ժամը 3-ին մարդկանց բնակարաններից տանեն բաժին      16:35 - Տեսանյութ.Նոր կադրեր՝ Իջևանում ցուցարարների և ոստիկանության միջև    

15 հոկ 2016 11:15

Պաշտոնյաները շարունակում են բիզնես կարգով երթևեկել.«Ժողովուրդ»

«Թեև ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ամենօրյա ռեժիմով քայլեր Է անում պետական միջոցները խնայելու ուղղությամբ, այնուամենայնիվ պետության հաշվին «վոյաժները» շարունակվում են։ «Ժողովուրդ»–ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ Երևանի քաղաքապետարանը հոկտեմբերի 6-ին պայմանագիր Է կնքել «Ավիատուր գրուպ» ՍՊԸ-ի հետ։ Ինչի արդյունքում ձեռք Է բերել 6 հատ ավիատոմս, որից 2– ը բիզնես կարգի, իսկ 4-ը՝ Էկոնոմ։ Միայն բիզնես կարգի ավիատոմսերի համար քաղաքապետարանը վճարել Է 2 մլն 631 հազար դրամ։ Ի դեպ, երեկ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ռիգա։ Ենթադրվում է, որ ավիատոմսերը գնվել են հենց այս ուղևորության համար։
«Ժողովուրդ»–ը տեղեկացավ, որ նա Ռիգայում Երևանի անվան այգի է բացելու»,–գրում է թերթը։
 
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր