22:17 - Եղանակը Հայաստանում. Հուլիսի 22-ին         22:00 - Օրվա խորհուրդ. Հուլիսի 22      17:55 - Ընտրեք բվերից մեկին ու բացահայտեք բնավորության գաղտնիքները    

15 հոկ 2016 12:46

Պուտինի ինքնաթիռը հարկադրական վայրէջք է կատարել

Երեկ կայացած ՀԱՊԿ գագաթաժողովից հետո Երեւանից Հնդկաստան թռչելիս, ավելի կոնկրետ` արդեն Հնդկաստանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ինքնաթիռը հարկադրական վայրէջք է կատարել: Այցի նպատակը հնդկական Գոայում այսօր տեղի ունեցող ԲՐԻԿՍ-ի հերթական գագաթաժողովն էր, իսկ մինչ դրա մեկնարկը` առավոտյան նախատեսված էր նաեւ վարչապետ Նարենդրի Մոդիի հետ ՌԴ նախագահի երկկողմ հանդիպում եւ ծավալուն բանակցություններ: Սակայն խիտ մառախուղի պատճառով Գոա հասնելն անհնար էր, եւ ՌԴ նախագահի ինքնաթիռը ստիպված վայրէջք էր կատարել Միմբաջի քաղաքում: Միայն չորս ժամ սպասելուց հետո է հնարավոր եղել նորից օդ բարձրանալ:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր