17:30 - ՊԵԿ-ը հայտնաբերել է դրոշմավորման ենթակա, ապօրինի եղանակով ձեռքբերված չդրոշմավորված դեղեր         17:10 - Գյադեք այս կողմ անցեք, գյադեք այն կողմ անցեք. ով է թույլ տվել գիշերը ժամը 3-ին մարդկանց բնակարաններից տանեն բաժին      16:35 - Տեսանյութ.Նոր կադրեր՝ Իջևանում ցուցարարների և ոստիկանության միջև    

15 հոկ 2016 11:10

«Եվ դո՞ւ, Տարոն». «Վորայժներ» պետության հաշվին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Թեեւ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ամենօրյա ռեժիմով քայլեր է անում պետական միջոցները խնայելու ուղղությամբ, այնուամենայնիվ պետության հաշվին «վոյաժները» շարունակվում են։ «Ժողովուրդ»–ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ Երեւանի քաղաքապետարանը հոկտեմբերի 6-ին պայմանագիր է կնքել «Ավիատուր գրուպ» ՍՊԸ-ի հետ, ինչի արդյունքում ձեռք է բերել 6 հատ ավիատոմս, որից 2– ը բիզնես կարգի, իսկ 4-ը՝ էկոնոմ: Միայն բիզնես կարգի ավիատոմսերի համար քաղաքապետարանը վճարել է 2 մլն 631 հազար դրամ։ Ի դեպ, երեկ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ռիգա։ Ենթադրվում է, որ ավիատոմսերը գնվել են հենց այս ուղեւորության համար։ «Ժողովուրդ»–ը տեղեկացավ, որ նա Ռիգայում Երեւանի անվան այգի է բացելու»:
 
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր