11:00 - Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 515, մահվան՝ 15 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 10 524 է         10:56 - Դժբախտաբար ունենք Կավասակիի սինդրոմի արձանագրված դեպք 4 տարեկան երեխայի մոտ, ով ունեցել է կորոնավիրուս      10:55 - Տեսանյութ.«Մեյմանդարի» շուկան փակված է. գիշերը ոստիկանական հատուկ գործողություն է եղել. կան 3 տասնյակ ձերբակալվածներ    

15 հոկ 2016 18:09

Արթուր Ալեքսանյանն ու Միհրան Հարությունյանը Դիլիջանի պատվավոր քաղաքացիներ են

 
31-րդ ամառային Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանին և փոխչեմպիոն Միհրան Հարությունյանին շնորհվել է Դիլիջանի պատվավոր քաղաքացու կոչում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ալեքսանյանին և Հարությունյանին պարգևատրել է Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանը: 

Բացի այդ մարզիկներն արժանացել են քաղաքապետարանի ոսկե մեդալների: Համայնքապետարանի ոսկե մեդալով են պարգևատրվել  նաև մարզիչներ Գևորգ Ալեքսանյանը և Սամվել Գևորգյանը:

Օլիմպիականները եղել են նաև Դիլիջանի միջազգային քոլեջում` հանդիպել սովորողների հետ:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր