18:03 - Եթե հավը ձու չի ածում, աքլորն էլ է մեղավոր         17:19 - Վանեցյանը դրսեւորեց մի որակ, որը խորթ էր Նիկոլ Փաշինյանին, նա ասաց շատ կարեւոր բան      16:47 - «Արցախը հայերինն է». ANCA-ն հրապարակել է ԿՀՎ գաղտնազերծված փաստաթղթերը Լեռնային Ղարաբաղի մասին    

15 հոկ 2016 17:58

Անգելա Մերկելը պատրաստ է հանդիպել Պուտինի հետ

 
Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը ուրբաթ երեկոյան Բեռլինում հայտարարել է, որ պատրաստ է հաջորդ շաբաթ հանդիպել Ռուսաստանի նախագահի հետ` Ուկրաինայի արևելքում ստեղծված իրավիճակը քննարկելու նպատակով:

«Մենք նման հանդիպման կազմակերպման հարցում մեր պատրաստակամությունն ենք հայտնում, թեև վերջնական որոշում դեռ չկա», - նշել է Մերկելը և խորհուրդ է տվել սպասել փորձագետների մակարդակով ընթացող քննարկումների ավարտին:

Համաձայնություն ձեռք բերելու դեպքում Ռուսաստանի, Գերմանիայի, Ուկրաինայի և Ֆրանսիայի ղեկավարների քառակողմ հանդիպումը Բեռլինում կկայանա հոկտեմբերի 19-ին: Դա կլինի Վլադիմիր Պուտինի առաջին այցը Գերմանիա Ուկրաինայում հակամարտության սկզբից ի վեր:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր