17:55 - Ընտրեք բվերից մեկին ու բացահայտեք բնավորության գաղտնիքները         17:35 - Ի՞նչը կարող է կոտրել Ձեր սիրտը՝ ըստ Ձեր հորոսկոպի նշանի      17:18 - Ահա, թե ինչ կլինի, եթե օրական 3 դեղձ ուտեք    

15 հոկ 2016 20:16

Ալեքսանդր Բաբասյանի նվերը կնոջ 25-ամյակին եւ նրա չիրականացող երազանքը․ Լուսանկարներ

 
 
Bravo.am-ը գրում է․
Շնորհավորանքներ, անակնկալներ եւ, իհարկե, ցանկալի նվեր` երեկ Ալեքսանդր Բաբասյանի ընտանիքում ուրախ տրամադրություն է տիրել: Դերասանը կնոջ`Լիլիթի 25-ամյակը տոնի է վերածել: 
 
 
 
 
 
 
«Կեսգիշերին Լիլիթի հետ զրուցելով մտանք «Մեր բակ»-ի հայտնի բակը, որտեղ մեզ էին սպասում մեր ընկերները… Լույսեր, հրավառություն` բարձր տրամադրությունն ապահովված էր: Հետո էլ երաժիշտների հետ մեր ուրախությունը շարունակեցինք մեր սրճարանում»,-պատմել է Ալեքսանդրն ու հավելել, որ կնոջը դուր է եկել անակնկալը, իսկ դա իր համար ամենակարեւորն է:
 
 
Դերասանն անսպասելի կերպով է մատուցել նաեւ հոբելյարի համար ցանկալի նվերը.«Երկուսով ճաշում էինք, երբ իմ աշխատողներից մեկին ասացի, որ նվերը բերի: Լիլիթն ուրախացավ, բայց տուփը բացելուն պես զարմացավ. այն դատարկ էր, իսկ հեռախոսը ես իմ ձեռքով նվիրեցի: Նվերներ անելիս կարեւորում եմ նաեւ ստացողին հետաքրքիր պահեր պարգեւելը»:
 
 
Լիլիթը նշել է, որ ամուսնու անակնկալները միշտ յուրահատուկ են եւ անկանխատեսելի: Պարզվում է` տորթի մոմերը փչելիս ամեն տարի նա նույն երազանքն է մտապահում.«Ցավոք, չի իրականանում: Այն է` երբեք չհիասթափվեմ, կյանքն ինձ չփոխի եւ մարդիկ ինձ չկոտրեն»:
 
 
 
 
 
 
 

 

 


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր