17:55 - «Սասնա ծռեր» խմբի անդամները հացադուլ են հայտարարել         17:38 - Սիրո երեք կարեւոր դաս, որոնք կանայք չափազանց ուշ են ըմբռնում      17:23 - Օգոստոսին նիհարելու 5 լավագույն մթերքները    

15 հոկ 2016 20:29

Հնդկական իմաստնություններ, որոնցով արժե առաջնորդվել կյանքում

 
Kulturologia-ն ներկայացնում է հնդկական իմաստնություններ, որոնցով արժե առաջնորդվել կյանքում:

Մինչև 5 տարեկանը որդուդ հետ վարվիր արքայի նման, 5-15 տարեկանում՝ ծառայի, 15-ից հետո՝ ընկերոջ նման:

Երջանկությանը հաջորդում է դժբախտությունը, դժբախտությանը՝ երջանկությունը: Չի լինում անընդմեջ դժբախտություն, չի լինում անընդմեջ երջանկություն:

Դժբախտության դեմ դեղը դրա մասին չմտածելն է: Երբ մտածում ես դժբախտության մասին, այն չի անցնում, այլ մեծանում է:

Ուրախացիր քեզ բաժին հասած ուրախությամբ, դիմացիր քեզ բաժին հասած ցավին, սպասիր ամենին, ինչ բերում է ժամանակը՝ ինչպես հողագործը բերքին է սպասում:

Անմխիթարը մխիթարվում է անցյալով, տկարամիտը՝ ապագայով, խելացին՝ ներկայով:

Երեխան հյուր է քո տանը: Կերակրիր, սովորեցրու և բաց թող:

Եթե իմաստուն ես, մի հակադրվիր հարուստին, կառավարչին, երեխային, տարեցին, ճգնավորին, իմաստունին, կնոջը, հիմարին և ուսուցչին:

Հնարավոր է բռնել վագրին թփուտում, թռչնին՝ երկնքում, ձկանը՝ ջրափոսում, բայց հնարավոր չէ բռնել կնոջ ոչ կայուն սիրտը:

Մենք չենք կարող փոխել մեր կյանքի տևողությոնը, բայց կարող ենք ինչ-որ բան անել դրա լայնության և խորության հարցում:

Երջանկությունն ինքն է գտնում ճանապարհը դեպի հոգով ուժեղը:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր