17:30 - Բացառիկ մանրամասներ Սեյրան Սարոյանի տանը տեղի ունեցած «ռազբորկայից» ու խուզարկությունից. գեներալը ստո՞ւմ է         17:00 - Ի գիտություն.ՀՀ օրենսդրությունը և Հայաստանի վավերացրած միջազգային կոնվենցիաներն իրավունք չեն տալիս Ամուլսարում հանք շահագործել. իրավաբան      16:39 - Բանակում բան կա՞ր, որ գողանայինք...Ոչ սպա ունեինք, ոչ զինվոր, ոչ բաղնիք...Հո ախմախ չի, որ հետ գա    

17 հոկ 2016 13:00

Արման Թաթոյանը սիրիահայերի իրավունքների պաշտպանության հարցով դիմել է մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մարմիններին

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Սիրիայում բնակվող հայերի անվտանգության երաշխավորման և վերջիններիս աջակցություն տրամադրելու խնդրով դիմել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին, Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցչին, Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտի, Միջազգային օմբուդսմենների ինստիտուտի, Կարմիր խաչի միջազգային կազմակերպության ղեկավարներին: Միջազգային կառույցներին ուղղված նամակներում Մարդու իրավունքների պաշտպանն իր մտահոգությունն է հայտնել, մասնավորապես, վերջին ամիսներին տեղի ունեցած ռմբակոծությունների հետևանքով հայերի մահվան և վնասներ կրելու դեպքերի առնչությամբ` խնդրելով այդ մարմինների իրավասության սահմաններում գործուն աջակցություն:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր