17:18 - Տեսանյութ. Մալախովն իր կնոջ հետ լոգարանում ամբողջովին մերկ տեսանյութով պատասխանել է Քսենիա Սոբչակին         17:00 - Հանգուցյալ բժշկի տանը հայտնաբերվել են չծնված 2200 երեխաների մնացորդներ      16:24 - Ես վերադառնում եմ, որովհետև տեսնում եմ, թե երբեմն որքան անխնա եմ վարվում իմ թողած ժառանգության հետ. Հովհաննես Ազոյան    

17 հոկ 2016 15:30

Պե՛դրո, հեռացիր. բողոքի ակցիա ԵԽԽՎ հայաստանյան գրասենյակի դիմաց

«Հանուն օրենքի» հասարակական շարժումն այսօր Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի` ԵԽԽՎ) Երևանյան գրասենյակի առջև իրականացրեց բողոքի ակցիա, որն ուղղված է հոկտեմբերի 14-ին ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի կողմից հայկական պատվիրակության անդամների հանդեպ կողմնակալ և անհարգալից վերաբերմունքին։ Ինչպես երիտասարդները ձևակերպեցին՝ վերաբերմունք, որը հանգեցրել էր հայկական պատվիրակության անդամների իրավունքների խախտմանը: 
Երիտասարդները պահանջում էին նրա հրաժարականն ինչպես ԵԽԽՎ հայաստանյան գրասենյակին փոխանցված նամակով, այնպես էլ «Պե՛դրո, հեռացիր» վանկարկումներով ու պաստառներով: Իսկ մասնակիցներից ոմանց ձեռքին էին թղթե դոլարներ Ալիևի լուսանկարներով, որոնք ևս փոխանցեցին ԵԽԽՎ հայկական գրասենյակի ներկայացուցչին:
Հիշեցնենք, որ Պեդրո Ագրամունտն ազատ քննարկումների ժամին անջատել էր ԵԵԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամներ Նաիրա Զոհրաբյանի և Նաիրա Կարապետյանի խոսափողները:
«Երբ վերջիններս փաստում էին նրա կողմնակալության և կաշառված լինելու փաստերը»,-նշեց ՀԿ-ի ներկայացուցիչն ու ավելացրեց, որ «ԵԽԽՎ-ն որպես ազդեցիկ և հեղինակավոր միջազգային կառույց, «պարոն Ագրամունտի ոչ» օբյեկտիվ կեցվածքի շնորհիվ վերածվեց Իլհամ Ալիևի պատվերը կատարող կառույցի»։
 


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր