17:23 - 20 հազար դոլար և մեծ չափի ոսկյա, թանկարժեք զարդեր են հափշտակել չհրկիզվող պահարանից         16:50 - Սեքս-սկանդալ. Եղիսաբեթ II–ը պատժել է որդուն`զրկել պետական պարտականություններից և տարեկան 320,000 դոլար աշխատավարձից      16:26 - Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա հանգստյան օրերին    

17 հոկ 2016 18:32

Օսիպյանի ցուցմունքով հիմնավորվում է Պավել Մանուկյանի մեղադրանքը

 
«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ  Մանուկյանն այսօր դատարանում ելույթ է ունեցել։ Ելույթում նա խնդրել է մեղադրանքից  հանել վնասազերծում արտահայտությունը.«Իբրեւ իրեն վնասազերծել են: Վնասազերծում արտահայտության հետ նա համաձայն չէ, այն առումով, որ իրեն վնասել են, ոչ թե վնասազերծել են, քանի որ նրանք պայմանավորված են եղել, որ ողջամիտ ժամկետում պետք է զենքերը վայր դնեն եւ հանձնվեն»,- ասաց Պավլիկ Մանուկյանի պաշտպան Հրանտ Գեւորգյանը:

Պաշտպանական կողմը  Վերաքննիչ  դատարանում բողոքարկում է «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանի կալանավորման դեմ ներկայացված առաջին ատյանի դատարանի որոշումը:  Պաշտպանական կողմը չի տեսնում հիմնավոր կասկած եւ համարում է, որ Պավել Մանուկյանին եւս երկու ամսով կալանավորելու առաջին ատյանի  որոշումը անհիմն է:

Պաշտպան Հրանտ Գեւորգյանի խոսքերով՝ Պավել Մանուկյանի մեղադրանքը հիմնավորված է համարվում  միայն գնդապետ Վալերի Օսիպյանի ցուցմունքի հատվածով, որտեղ ասում է, թե տեսել է Պավել Մանուկյանին, զրուցել է նրա հետ, երբ  նա զենք էր կրում:
Չնայած ներկայացրած հիմնավորումներին՝  դատարանը մերժեց Պավել Մանուկյանի պաշտպանների  բողոքը:
 


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր