18:00 - Լուկաշենկոն Ուկրաինան անվանել է «Եվրոպայի ընդհանուր դժբախտությունը»         17:21 - «Փորձել են վնասել երեխաների՞ն».ով է Էջմիածնում թափառող շների սպանդ իրականացրել      16:57 - Ոստիկանությունը՝ Իջևանի դեպքերի մասին. Գիշերային ժամերին ձերբակալում    

18 հոկ 2016 10:15

ԿԲ-ն փորձում Է ազատվել Համահայկական բանկից․ «Հայկական ժամանակ»

 
«Հայկական ժամանակը» գրում է․ «Մեր տեղեկություններով, առաջիկայում մեծ փոփոխություններ են լինելու Համահայկական բանկում։ Ըստ այդմ բանկի սեփականատերը փոխվելու Է: Ներկայումս Համահայկական բանկի հիմնադիրը ու միակ բաժնետերը հանդիսանում Է ՀՀ Կենտրոնական բանկը։
Ըստ որոշ տեղեկությունների, ԿԲ-ն փորձում Է ազատվել այս կառույցից, որը, ըստ Էության, անիմաստ բեռ Է իր համար։ Նախնական գաղափարով Համահայկական բանկը պետք Է միջոցներ ներգրավեր բազմաթիվ աղբյուրներից և դրանք երկարաժամկետ վարկերի տեսքով տրամադրեր արտահանման ուղղվածություն ունեցող ընկերություններին։ Սակայն իր գոյության 5 տարիներին բանկը տրամադրեց 5 միլիարդ դրամից Էլ պակաս վարկ, իսկ գաղափարը հիմնահատակ տապալվեց։ Փոխարենը ըստ Էության չաշխատող այս բանկի աշխատակազմը ստանում Է աստղաբաշխական աշխատավարձեր։ Իսկ բանկի ղեկավար Վահրամ Ներսիսյանցի ամսական աշխատավարձը գերազանցում Է 20 հազար դոլարը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր