18:02 - Դեկտեմբերի 13-ին, ժամը 13:00-ին «Հայացք» մամուլի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը         17:09 - Չնայած դիրքորոշումների տարբերության,ոլորտներ կան, որտեղ հաջողվել է փոխըմբռնման հասնել ղարաբաղյան հակամարտության հարցում      16:40 - Մեր գործերն այնքան լավ են, որ մեզ առաջարկում են շատ էժան փող. այո, ընդդիմությունը պիտի քլնգի    

07 հուն 2016 12:22

Թուրք հաքերները կոտրել են Բունդեսթագի պատգամավոր Ջեմ Օզդեմիրի կայքը

Ermenihaber.am-ի փոխանցմամբ «Առյուծ զինվորների թիմ» (Aslan Neferler Tim) անվամբ թուրքական հաքերային խումբը կոտրել է Գերմանիայի «Կանաչների կուսակցության» համանախագահ, ազգությամբ թուրք Ջեմ Օզդեմիրի անձնական կայքը (www.oezdemir.com): Օզդեմիրը վերջերս Գերմանիայի խորհրդարանում ընդունված Հայոց ցեղասպանության բանաձևի ակտիվ համահեղինակներից է:
Ինչպես տեղեկացնում է թուրքական «Haberturk» լրատվական կայքը, հաքերների նշյալ խումբը սոցցանցերում հայտարարություն է տարածել այն մասին, որ շարունակելու է կիբեռհարձակումները Օզդեմիրի դեմ:
Հիշեցնենք, որ Գերմանիայի խորհրդարանը հունիսի 2-ին Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև էր ընդունել: Բանաձևին կողմ էին քվեարկել նաև Բունդեսթագի՝ 11 թուրք պատգամավորներից 7-ը՝ այդ թվում նաև Օզդեմիրը: Բանաձևի ընդունումից հետո Օզդեմիրը բազմաթիվ սպառնալիքներ է ստացել, ինչից հետո անվտանգության նկատառումներով գերմանական ոստիկանությունը Օզդեմիրի, նրա ընտանիքի և բնակարանի նկատմամբ հսկողություն է սահմանել:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր