«Մարդասպան» վիրուս է հայտնվել Չինաստանում, յոթ հոգի մահացել է          COVID-19-ի հետևանքով մահերի թիվը էականորեն նվազել է       Լիբանանին պատուհասած աղետը համախմբելու փոխարեն երկրում կրքերը ավելի է թեժացրել և բևեռացրել. Լիբանանում բնակվող հայ    

18 հոկ 2016 12:49

Վրաստանում ընտրությունների օրը հայտնի է

Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, հոկտեմբերի 8-ի խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը 50 մեծամասնական ընտրատարածքներում տեղի կունենա հոկտեմբերի 30-ին, այդ մասին է հաղորդում akhaltskha.net-ը։

№36 մեծամասնական ընտրատարածքի №36 №36.22.48-ի ընտրատեղամասերում (Մառնեուլ) կանցկացվեն խորհրդարանական ընտրությունները, իսկ №66 մեծամասնական ընտրատարածքի №66 №66.67.38, №66.67.79 և №66.67.108 ընտրատեղամասերում (Զուգդիդի) –ինչպես խոհրդարանական այդպես էլ քաղաքապետի ընտրություններ կանցկացվեն: 

ԿԸՀ-ի տվյալներով կենտրոնական ընտրական հանձնաժողովը վերջնական արդյունքը կհայտնի ընթացակարգը ավարտելուց հետո: 
Ըստ այդ Սամցխե-Ջավախքի շրջանում մեծամասնական ընտրությունների երկրորդ փուլում կմասնակցեն երկու թեկնածու՝ Վաժա Չիտաշվիլին «Միասնական ազգային շարժումից» ով հոկտեմբերի 8-ի ձայների 44,07% էր հավաքել և Գիորգի Կոպաձեն «Վրաց երազանքից» ով ձայների 39,65% էր հավաքել: 

Բացի այդ, երկրորդ փուլը կանցկացվի նաև քաղաքապետի թեկնածուների միջև: Այստեղ էլ նմանապես մասնակցում են երկու կուսակցությունները: «Միասնական ազգային շարժումից»՝ Իրակլի Էրեկլիշվիլին (45,98 % ) և «Վրաց երազանքից» Վլադիմիր Զեդգինիձեն (36,99 % ):

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր