21:05 - Համաստեղության բոլոր նշանների ինտիմ գաղտնիքները         20:45 - Պեսկովը Բուրյաթիայի դպրոցի հարձակումը կապել է համացանցի չարիքի հետ      20:30 - Ռուսական գազ տեղափոխող տանկերն ԱՄՆ չհասած հետ է վերադառնում    

18 հոկ 2016 15:59

Միլիարդատեր Սերգեյ Սարկիսովի որդու 18-ամյակի առթիվ 12 մլն ռուբլի արժողությամբ խնջույքը.Ֆոտո, տեսանյութ

Ռուսաստանում բնակվող հայազգի միլիարդատեր Սերգեյ Սարկիսովը կրտսեր որդու 18-ամյակի առթիվ ճոխ խնջույք է կազմակերպել մոսկովյան Sixty ռեստորանում, գրում է life.ru-ն։ «ՌԵՍՈ-Գարանտիա» ապահովագրական ընկերության 57-ամյա ղեկավարը գումար չի խնայել որդուն՝ Սերգեյ Սարկիսով կրտսերին, ուրախացնելու համար՝ նրա ծննդյան տոնի վրա ծախսելով 12 մլն ռուբլի: Աղբյուրը մանրամասնում է, որ միլիարդատերը միայն 6 մլն ռուբլի վճարել է, որպեսզի ծննդյան օրվա առթիվ ռեստորանն իր դռները փակի նույնիսկ ամենահավատարիմ հաճախորդների առաջ՝ հյուրընկալելով բացառապես հյուրերին: Եվս 5 մլն ռուբլի գործարարը վճարել է երգիչներին՝ Նյուշային, Վալերի Սյուտկինին և Quest Pistols Show խմբին: Հայտնի է, որ սննդի և խմիչքի համար Սարկիսովը վճարել է ավելի քան կես մլն ռուբլի:
Ինչ վերաբերում է հյուրերին, ապա միջոցառմանը ներկա են եղել Մոսկվայի «ոսկյա երիտասարդության» ներկայացուցիչները, որոնց թանկարժեք և շքեղ մեքենաները լուրջ խցանումների պատճառ են դարձել Մոսկվայի կենտրոնում:
Նշվում է, որ խնջույքի ամենահիշարժան պահերից մեկն այն է եղել, երբ Սարկիսովը հյուրերի աչքի առաջ որդու դեմքը մտցրել է տոնական տորթի մեջ:
 
Տեսանյութը դիտեք այստեղ.
 
 

loading...

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր