13:08 - Իտալական «ճառօրյայում» Փաշինյանն իր անվերահսկելի ձևակերպումներով հասցրեց իր դեմ լարել գիտնականներին և լևոնականներին         13:07 - Ես և իմ դաշնակցական ընկերները վախեցող տեսակ չենք»,Դաշնակցությունը որևէ կոռուպցիոն գործի մեջ չի կարող լինել      12:57 - Այսուհետ ոստիկանությունում հարցաքննությունները կտեսաձայնագրվեն՝ հարցաքննվողին զերծ պահելով խոշտանգումներից    

18 հոկ 2016 16:45

Կարո Փայլանը պաշտոնապես մեղադրանք է ներկայացրել Էրդողանի դեմ` հայերին վիրավորելու համար


Թուրքիայի Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, հայազգի պատգամավոր Կարո Փայլանը պաշտոնապես մեղադրանք է ներկայացրել երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ: Այդ մասին Կարո Փայլանը հայտնել է Twitter-ի իր էջում: 
Պատգամավորն Էրդողանին մեղադրում է հայկական ինքնության դեմ ուղղված վիրավորանքի և ժողովրդի շրջանում ատելություն սերմանելու համար: 
Նշենք, որ Էրդողանի դեմ բողոք ներկայացնելու մասին Փայլանը հայտարարել էր դեռևս երեկ: Փայլանը, իր էջում կիսվելով Տրապիզոնում հավաքի ժամանակ Էրդողանի ելույթի տեսանյութով, նշել էր, որ ուշադիր հետևելու դեպքում նատելի է, թե ինչպես է Էրդողանը գոհ ժպտում, երբ տրապիզոնցիները վանկարկում են «Հայի վիժվածքները մեզ չեն կարող վհատեցնել»:  «Ժողովուրդը հայհոյում է հային: Բնավ չի միջամտում: Վաղը մեղադրանք եմ ներկայացնելու», - գրել էր նա Twitter-ի իր էջում: 
Նույն ելույթի ընթացքում Էրդողանը հեգնել էր նաև կանանց, ինչը մեծ քննադատությունների առիթ է տվել թուրքական մամուլում: 
 

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր