22:00 - Օրվա խորհուրդ. Հունվարի 17         21:30 - Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը 4 ժամ տևեց․ ի՞նչ են քննարկել      21:10 - «Սուրբ Աստվածամայր»-ի մեկնաբանությունը երեկ տեղի ունեցած՝ երեխայի մահվան դեպքի հետ կապված    

19 հոկ 2016 18:02

Հացադուլի մեջ գտնվող Կարո Եղնուկյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է

 
Քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է կատարել «Հիմնադիր խորհրդարանի» անդամ, «Սասնա ծռեր» խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Կարո Եղնուկյանի դուստրերից մեկը՝ Էլմոն Եղնուկյանը: 

«Խնդրում եմ ինչքան հնարավոր է շտապ և արագ տեմպերով տարածել։
Հացադուլի 13-րդ օրը Կարո Եղնուկյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, կորցրել է 9 կգ քաշ, ճնշումը բավականին ընկել է, դժվար է տեղաշարժվում է և խիստ թուլություն է զգում։ Խոսում է մեծ դժվարությամբ։ Բժիշկները և ընտանիքի անդամները թախանձագին խնդրում են Կ․Եղնուկյանին դադարեցնել հացադուլը, քանի որ նրա կողմից եկար ժամանակ օգտագործվող դեղերի ընդունման դադարեցնելը մեծ ռիսկայնություն է պարունակում և առողջական վիճակի կտրուկ վատթարացումը դրա հետ է կապված։ Հացադուլի շարունակումը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ և վտանգում է նրա կյանքը»: 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ին Կարո Եղնուկյանը հացադուլ էր հայտարարել: Եղնուկյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը հայտնել էր, որ կա հինգ բողոք-պահանջ, որը հացադուլի պատճառ է հանդիսացել: Առաջին պատճառն այն էր, որ Եղնուկյանի համոզմամբ իր նկատմամբ անհիմն և անհեթեթ մեղադրանքներ են առաջադրվել։ 2-րդ պահանջը, իր գնահատմամբ, անհիմն և խիստ խափանման միջոցի ընտրությունն է: 3-րդը՝ գրավի կիրառման մերժումն է։ 4-րդ բողոքն այն մասին է, որ Եղնուկյանը կարծում է, որ իշխանությունն իր նկատմամբ անմարդկային վերաբերմունք է դրսևորում՝ սահմանափակելով տեսակցությունները, հեռախոսային զրույցները։ 5-րդ բողոքով Եղնուկյանը հայտնել է, որ դատարանն իրեն զրկել է պարզելուց՝ արդյո՞ք ԱՄՆ դեսպանատունը միջնորդություն-երաշխավորություն դատարան ուղարկել է կալանքը գրավոր փոխարինելու վերաբերյալ, թե՞ ոչ:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր