17:20 - Ադրբեջանը մարտական կրակ է իրականացրել զենիթահրթիռային համակարգերից (լուսանկարներ)         17:05 - Արտակարգ պատահար Կոտայքի մարզում. բնակիչն առավոտյան ոչխարներին հոշոտված է գտել      16:48 - Մոսկվան Երևանի հետ խմելիք «կենացները թանկացրեց» և Պողոսյանի քրեական գործը քաղաքականացրեց    

19 հոկ 2016 19:31

Հանրությունը տեղյակ չէ, թե ինչ խնդիրների առջեւ ինքը կարող է կանգնել․ Սամվել Մարտիրոսյան. Տեսանյութ

 
«Իրականում վիճակը շատ վատ է»,- հոկտեմբերի 19-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով անձնական տվյալների պաշտպանությանը, ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:  «Ինչքան էլ ուզում ես օրենք ունեցիր, եթե մարդիկ չեն զգում, որ կա խնդիր, խնդիրը, միեւնույն է, մնում է: Եվ կան մի քանի կարեւոր կետեր՝ առաջինը՝ հանրությունը տեղյակ չէ, թե ինչ խնդիրների առջեւ ինքը կարող է կանգնել, եթե իր անձնական տվյալները չպաշտպանվեն: Իսկ այստեղ խնդիրները շատ-շատ են եւ աճում են, օրինակ՝ եթե նայենք վերջին տարիների իրավիճակը կիբեր հանցագործությունների վերաբերյալ Հայաստանում, ապա կտեսնենք, որ մենք հիմա որակական աճ ենք ապրում, եւ եթե դեռ մի քանի տարի առաջ հարձակումները խառը բնույթ ունեին, այսօր իրավիճակը փոխվել է։ Տեքստերը հայերեն են, ոստիկանության անունից տարածվում է պատուհանիկ, որը հայտնվում է շատերի համակարգիչների վրա և պահանջում գումար, որպեսզի քրեական գործ չհարուցվի պոռնոգրաֆիկ նյութեր դիտելու համար: Ցավոք, շատ մարդիկ հավատում են, որովհետև շատ նորմալ հայերենով է գրված: Ակնհայտ է, որ գրողը հայերեն լավ իմացող է և նշանակում է, որ հենց Հայաստանն է թիրախ ընտրված», - ներկայացրեց Մարտիրոսյանը:

Մանրամասները՝ aysor.am-ի տեսանյութում․


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր