Ամենամեծ հզոր զենքը՝ ոչ թե դիմակներով, այլ իմունային համակարգով. պատվաստումների գաղափարն են մոտեցնում          Կորոնավիրուսն ամենեւին էլ սովորական շնչառական վիրուս չէ․ գիտնականներ       ԱԱԾ-ն պաշտոնատար անձանց կողմից գումարների հափշտակության, խարդախությամբ համայնքապատկան գույքի ձեռքբերման, պաշտոնեական կեղծիքի դեպքեր է բացահայտել    

19 հոկ 2016 20:04

Միհրան Հարությունյանի վիրահատությունը բարեհաջող է անցել

 
 
Հունահռոմեական ոճի ըմբիշ, օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը Գերմանիայում վիրահատության է ենթարկվել: Վիրահատությունը բարեհաջող է անցել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Արսեն Բադալյանը

«Վիրահատությունն ավարտված է: Շնորհակալություն բժիշկ Գերդին կատարած աշխատանքի համար: Առջևում վերականգնողական երկարատեւ փուլն է, որը կտևի մի քանի ամիս: Ամեն բան նորմալ է: Նրա վիճակը կայուն է, իրեն լավ է զգում»,- գրել է Բադալյանը:

Միհրան Հարությունյանը Ռիո Դե Ժանեյրոյում կայացած ամառային օլիմպիական խաղերում հանդես էր եկել ուսի վնասվածքով: Նա հասավ եզրափակիչ, որտեղ կողմնակալ մրցավարության հետևանքով պարտվեց և նվաճեց արծաթե մեդալ:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր