Արցախում 10 զինծառայող է զոհվել. Սամվել Բաբայան          Ադրբեջանական տանկերը հերթով խոցվում են, մարտերը շարունակվում են. Տեսանյութ       Հայաստանում հայտարարվում է ռազմական դրություն եւ ընդհանուր զորահավաք. Փաշինյան    

20 հոկ 2016 12:16

«Շները հաչում են, իսկ ես միշտ առաջ եմ շարժվում». Շուշան Երիցյանն՝ իրեն քննադատողներին

 
Օրերս Life.panorama.am-ը պատմել է դերասանուհի, մոդել Շուշան Երիցյանի ծննդյան տարեդարձի մասին: Դերասանուհին 24-ամյակը նշել է երեւանյան ռեստորաններից մեկում, ուր ներկայացել է բավականին համարձակ հագուստով, ինչն էլ արդեն իսկ դարձել է նոր քննադատությունների թեմա:
 
«Կիսամերկ ներկայանալը համարձակություն չէ, այլ ընդամենը արտաքինն ու մարմինը վաճառելու ցանկություն»' ահա նման կերպ է բնորոշվել Շուշան Երիցյանի ծննդյան օրվա զգեստը:
 
Քննադատությունների վերաբերյալ հնչել է Շուշան կարծիքը. 
«Դրանք ինձ համար պրիմիտիվ գրառումներ են, ոչ մի խելացի մարդ այն լուրջ չի ընդունել: Ես հանրային դեմք եմ, եւ իմ ծննդյան օրը կարող եմ ինձ թույլ տալ կրել այնպիսի հագուստ, որն ինձ հաճելի է, ու ինչպես ասում են` «собаки лает, караван идет»: Իմ կյանքում միշտ այդ օրենքն է աշխատում` շները հաչում են, իսկ ես միշտ առաջ եմ շարժվում»,- նշեց դերասանուհին ու ավելացրեց.
 
«Իմ անձի վերաբերյալ միշտ են քննադատություններ եղել, բայց դրանք միշտ ինձ վրա լավ են անդրադառնում: Ես տարին տարվա վրա հաջողությունների եմ հասնում, իսկ որոշ մարդկանց պատվիրած քննադատողական նյութերն ինձ միայն օգուտ են բերում: Նման նյութերի պատվիրատուները այնքան ինտելեկտուալ զարգացվածություն չունեն, որ չեն հասկանում` այդպես աշխատում են իմ PR-ի համար, քանի որ այդպիսով ես ավելի հաճախ եմ առաջարկներ ստանում ու ավելի կատարելագործվում, նաեւ բարելավում ֆինանսական կայունությունս: Այնպես որ, խորհուրդ կտամ գումարներ չծախսել իմ սեւ PR-ի համար, փոխարենը այդ գումարն օգտագործեն իրենց համար օգտակար մի բանի վրա: Նրանք գուցե իմ լավը չեն ցանկանում, բայց միեւնույն է` ես ուզում եմ, որ նրանց կյանքում ամեն բան այնքան լավ լինի, որ քիչ մարդկանց թունավորելով ապրեն: Շնորհակալ եմ նրանց` իրենց ժամանակն ու ռեսուրսները ինձ վրա ծախսելու համար»:

 


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր