17:00 - Կունենք կարճատեւ շոգեր՝+37․․․+38 աստիճանի         16:35 - Պետական կառույցները մեզնից գնում չեն անում, խոշոր խաղացողներ են մտել շուկա. գուցե դադարեցնենք մեր հայկական դիմակների արտադրությունը      16:15 - Սահմանին կրակոցների թիվն ավելացել է. ՊԲ    

20 հոկ 2016 15:13

Ինչպե՞ս եք վերաբերվում Սերժ Սարգսյանին․ Նիկոլ Փաշինյանի հարցը վարչապետին․ Տեսանյութ

Պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանին հարցրեց՝ ինչպե՞ս է նա վերաբերում Սերժ Սարգսյանին: Ըստ Փաշինյանի՝ խորհրդարանում կառավարության ծրագրերը ներկայացնելիս նախորդ վարչապետները մեջերում էին Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրերը, մի քանի անգամ հիշատակում նրա անունը, ինչը Կարեն Կարապետյանը չարեց:

«Դուք մտածում եք, որ Սերժ Սարգսյանը գլխովին ձախողել է իր նախընտրական ծրագիրը, գուցե այդ պատճառով չեք տալիս նրա անունը կամ գուցե մտածում եք, որ ձեր և իր անվան կապելը վարկաբեկիչ նշանակություն ունի՞ ձեր կառավարության համար: Եվ ընդհանրապես, ձեր կառավարության անդամներն ում են համարում իրենց առաջնորդ-ղեկավար»,- հարցրեց Փաշինյանը:
"Սերժ Սրագսյանին ինչպե՞ս եմ վերաբերվում, շատ հարգալից: Հարցը բավական բազմազան էր, կառավարության անդամներն ինձ ոնց են վերաբերում, իրենցից հարցրեք: Շարունակական են Սերժ Սարգսյանի ծրագրերը, թե չէ, կասեմ՝ այո: Ինձ հրավիրել է վարչապետ աշխատելու Սերժ Սարգսյանը”,- արձագանքեց Կարեն Կարապետյանը:
 
Մանրամասները՝ a1plus.am-ի տեսանյութում․


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր