«Մարդասպան» վիրուս է հայտնվել Չինաստանում, յոթ հոգի մահացել է          COVID-19-ի հետևանքով մահերի թիվը էականորեն նվազել է       Լիբանանին պատուհասած աղետը համախմբելու փոխարեն երկրում կրքերը ավելի է թեժացրել և բևեռացրել. Լիբանանում բնակվող հայ    

20 հոկ 2016 20:15

Վանաձորում 32-ամյա ծննդկանի մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ «Վանաձոր բժշկական կենտրոնում» 32-ամյա ծննդկանի մահվան դեպքի առթիվ։
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ Գուգարք գյուղի բնակչուհի Հ. Նազլուխանյանի մահվան դեպքի  առթիվ կատարված քննությամբ պարզվել է, որ վերջինս առաջնածին ախտորոշմամբ 2016 թվականի սեպտեմբերի 26-ին ընդունվել է «Վանաձոր բժշկական կենտրոնի» մանկաբարձա-գինեկոլոգիական բաժանմունք։ Գտնվելով  բժիշկների հսկողության ներքո՝ 21 օր անց` 2016 թվականի հոկտեմբերի 17-ին` ժամը 18:40-ին, կինը ծննդաբերել է արական սեռի երեխա, որից հետո նրա ինքնազգացողությունը վատացել է։ Հաջորդ օրը`հոկտեմբերի 18-ին՝ ժամը 01:40-ին, նույն բաժանմունքում նա մահացել է:
Դեպքի առթիվ 2016 թվականի հոկտեմբերի 20-ին` ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանի կողմից  հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով։
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ կնոջ մահվան հանգամանքների, բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։ Նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը դեռ չի ստացվել։

Քննության արդյունքների մասին ՔԿ-ն կտեղեկացնի լրացուցիչ։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր