17:00 - Պարգեւավճարների վերաբերյալ փաստաթղթեր չեն թաքցվել. քաղաքապետի մամուլի խոսնակը՝ Խաժակյանի գրառմանը         16:35 - Տեսանյութ.Ինչպես են ոստիկանները գիշերը շուրջ 30 պոռնիկների բերման ենթարկում      16:15 - Առաջիկա տասնամյակում եւս մեկ կորոնավիրուս կհայտնվի․Մարդկանց իրական թիվը կարող է 10 անգամ ավել լինել, քան պաշտոնական թվերն են    

07 հուն 2016 14:55

Ժիրայր Սեֆիլյանի՝ կոչը Արցախի ՊԲ ներկա եւ նախկին հրամանատարներին

Ժիրայր Սեֆիլյանը համերաշխության կոչ է արել պաշտպանության բանակի նախկին եւ ներկահրամանատարներին: Այս կապակցությամբ տարածված հայտարարության մեջ նշվում է.
Արցախի ՊԲ նախկին եւ ներկա հրամանատարների միջեւ ծավալված հեռակա բանավեճն ու հակադրությունը կարող է երկար շարունակվել, քանի որ նրանք տարբեր տեսակետներ ունեն ադրբեջանական ապրիլյան ագրեսիայի բնույթի եւ դրա կրկնությունը բացառելու լուծումների վերաբերյալ:
Մինչդեռ արդեն ակնհայտ է դառնում, որ հայկական տարածքներ հանձնելու Սերժ Սարգսյանի դավադիր ծրագրի առկայության պայմաններում հեղինակավոր հրամանատարների նման հակադրումը ներքուստ խարխլում է ժողովրդի եւ բանակի հավատն ու կամքը եւ թուլացնում մեր պաշտպանունակությունը, ինչը կարող է անդառնալի ծանր հետեւանքներ ունենալ Արցախի ու համայն հայության համար:
Այդ պատճառով Սամվել Բաբայանին եւ Լեւոն Մնացականյանին, ինչպես նաեւ բոլոր մյուս օղակների նախկին ու ներկա հրամանատարներին հորդորում եմ այսուհետեւ ձեռնպահ մնալ հրապարակավ բանավիճելուց եւ համատեղ ուժերով ստեղծել Հայրենիքի պաշտպանության եւ հայրենի հողի ազատագրման գերագույն նպատակին ծառայող ներազգային համերաշխության  մթնոլորտ, որը կօգնի խափանելու նաեւ Սերժ Սարգսյանի դավադրությունը:
Անշուշտ, բանավեճերը եւ քննարկումները պետք է շարունակվեն, սակայն դրանք ճիշտ կլինի կազմակերպել երես առ երես՝ աշխատանքային ձեւաչափով եւ մասնագիտական շրջանակներում, որպեսզի կարծիքների համադրմամբ գտնվեն հնարավորինս արդյունավետ լուծումներ:
Այս օրհասական պահին, երբ մեզ ոչնչացնելու նպատակ ունեցող հակառակորդն ապրիլյան ագրեսիայից ոչ պակաս ուժով հերթական հարձակումն է պատրաստում, իսկ քաղաքական ղեկավարությունը տրամադրված է հանուն իր աթոռի տարածքներ հանձնել, բոլորիս միտքն ու ջանքերը պետք է ուղղված լինեն բանակի շարքերում եւ ժողովրդի շրջանում միասնության ու համազգային ներուժի համախմբման միջոցով դավաճանությունը կանխելու եւ հակառակորդին հակահարված հասցնելու նախապատրաստմանը:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր