12:34 - Քըլըչդարօղլու․ «Թուրքիայի արտաքին քաղաքականությունն ուղղորդում է Պուտինը»         12:33 - Այս իշխանությունն այն իշխանությունը չէ, որ սպանություն պատվիրի      12:22 - Ո՞ւմ կարող էր ձեռնտու լինել Կուտոյանի մահը.ես՝ որպես Գեւորգ Կոստանյան, պահանջատեր եմ լինելու այս գործի ամբողջական, հիմնավոր եւ սպառիչ բացահայտմանը    

21 հոկ 2016 16:29

Ուկրաինայում հոկտեմբերի 25-ը սահմանել է Արևմտյան Ուկրաինայում Հայ կաթոլիկ եկեղեցու ոչնչացման օր

 
Analitikaua-ն հայտնում է․ Ուկրաինայի խորհրդարանը հոկտեմբերի 20-ին վճռել է 2016թ. հոկտեմբերի 25-ը սահմանել Արևմտյան Ուկրաինայում Հայ կաթոլիկ եկեղեցու ոչնչացման օր։ Ուկրաինայի Գերագույն ռադայի տվյալ որոշմանը կողմ է քվեարկել 240 պատգամավոր։ 
Նախագծում նշվում էր, որ դրանով կապահովվի պատմական հիշողության պահպանումը, կնպաստի հայ-ուկրաինական կապերի ամրապնդմանը։
Վճռի ընդունումը հավելյալ ծախսեր չի պահանջում Ուկրաինայի պետբյուջեից։
Փաստաթղթում նշվում է, որ 1945թ. Արևմտյան Ուկրաինայում սկսվել է արևելա-կաթոլիկական եկեղեցիների զանգվածային վերացում։
Հայ կաթոլիկ եկեղեցին եղել է առաջիններից մեկը։ Պատմական աղբյուրների տվյալներով՝ Հայ կաթոլիկ եկեղեցու Լվովի միաբանության վերացման վերջնական ամսաթիվ է համարվում 1946 թվականի հոկտեմբերի 25-ը:




Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր