16:33 - Սա Հրայր Թովմասյանի գրիչն է, երկար ժամանակ մտածում էի՝ այն աղբանոցը նետե՞մ, թե ոչ         17:02 - Եթե պարոն Մարուքյանը շարունակի տեղը չբերել, հայտնվելու է Արմեն Աշոտյանի դերում. Նիկոլ Փաշինյան      16:29 - Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ 700 կրակոց    

21 հոկ 2016 21:13

Հին Երևանի փողոցներից մեկը

Հին Երևանի փողոցներից մեկը
 
Հին Երևանի Աստաֆյան փողոցը... 1856 թվականին կազմված Երևանի գլխավոր հատակագիծը նախատեսում էր քաղաքի կանոնավոր ճարտարապետական կառուցապատում։ Քաղաքի առանցը հանդիսացավ այն ժամանակվա Երևանի ամենաերկար փողոցը՝ որը կոչվում էր Ամրոցային (Կրեպոստնայա): 1869 թ. ի պատիվ Երևանի նահանգապետ գեներալ-մայոր Միխայիլ Աստաֆևի այն ստանում է Աստաֆյան (Աստաֆևսկայա) անվանումը: 
Փողոցը դառնում է քաղաքի ամենաարտահայտիչ և քաղաքաշինական առումով կարևոր հատվածներից մեկը, որի հորինվածքային դոմինանտներն էին Սուրբ Պողոս-Պետրոս (5-րդ դ., չի պահպանվել, ներկայիս կինո «Մոսկվայի» տեղում) և Սուրբ Աստվածածին (13-րդ դ.) եկեղեցիները։ Երևանի մեծահարուստներն ու քաղաքի ճանաչված բնակիչներն ապրում էին այս և հարակից փոքր փողոցների վրա։ Աստաֆյանն առանձնանում էր նաև այն ժամանակվա համար եզակի եվրոպական խանութներով, այդ թվում` Արամ Տեր-Ավետիքյանի եկամտաբեր տունը և Եգոր Խանզադյանցի կտորեղենի և գալանտերեայի ապրանքների «Սաքսոնական» խանութը։ Արդեն 1920 թվականին Աստաֆյան փողոցը վերանվանվեց ի պատիվ Խաչատուր Աբովյանի՝ Աբովյան:
Քանի որ այս փողոցը եղավ Երևանի առաջին պլանավորված փողոցը՝ ժամանակին երևանցիները «Պլան» ասելով նկատի էին ունենում առաջին հերթին հենց Աստաֆյանը: Դրա հետ մեկտեղ գործածական դարձավ նաև «Պլանի գլուխ» անունը, որը Աստաֆյան փողոցի վերին մասն էր: Ներկայումս այդ տեղը կոչվում է Աբովյան պուրակ, ուր կանգնեցված է նրա արձանը: «Պլանի գլխով» էլ, փաստորեն, վերջանում էր հին Երևանը:
Աստաֆյանը հենց սկզբից դարձավ քաղաքի ամենաաշխույժ և մարդաշատ փողոցը: Այստեղով էր անցնում քաղաքի ձիաքարշը (կոնկան), որի գլխավոր ուղին սկիզբ էր առնում «Ղանթարի տակից» և հասնում մինչև «Պլանի գլուխ»: Երկրորդ գիծը սկսում էր նույն տեղից և գնում երկաթուղային կայարան: Երևանում ձիաքարշի շինարարությունը սկսվեց 1904 թվականին և շահագործման հանձնվեց 1906-ին:
Ռուբեն Շուխյան, ֆեյսբուք։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր