18:00 - Ադրբեջանը սսկվել է, ոնց որ տեղյակ են մեր նոր տեղական զենքերից         17:27 - Ով կփոխարինի Վանեցյանին      17:10 - Ծրարներում նշված են եղել ծառայողի բացահայտած հանցագործության տեսակն ու պարգևատրման չափը    

22 հոկ 2016 10:19

Երկրաշարժ է գրանցվել Շիրակի մարզում

 
Սույն թվականի հոկտեմբերի 21-ին, տեղական ժամանակով ժամը 22.03-ին (Գրինվիչի ժամանակով` 18.03) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 2.7 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Շիրակի մարզի Աշոցք գյուղից 13 կմ դեպի հարավ-արևելք:
 
Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը, երկրաշարժի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 40.940 և արևելյան երկայնության 43.950: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3-4 բալ:

Երկրաշարժը զգացվել է ՀՀ տարածքում ՝ Բաշգյուղում ՝ 4 բալ, Լեռնագյուղում, Թորոսգյուղում և Արփենիում ՝ 3 բալ ուժգնությամբ:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր