12:32 - Այսօր նշվում է Խաղողօրհնեքը՝ Աստվածածնի Վերափոխման տոնը         17:20 - Ադրբեջանը մարտական կրակ է իրականացրել զենիթահրթիռային համակարգերից (լուսանկարներ)      17:05 - Արտակարգ պատահար Կոտայքի մարզում. բնակիչն առավոտյան ոչխարներին հոշոտված է գտել    

22 հոկ 2016 10:03

Ինչու է Կարեն Կարապետյանը հրաժարվել Հովիկ Աբրահամյանի մեքենայից․ «Հայկական Ժամանակ»

 
«Հայկական ժամանակը» գրում է․ «ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հրաժարվել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ծառայողական մեքենայից: Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանին սպասարկում էր ներկայացուցչական դասի շքեղ BMW 7-Series մակնիշի մեքենա, որի գինը հասնում է մինչեւ 200 հազար դոլարի:
Վարչապետ նշանակվելուց հետո Կարեն Կարապետյանը շրջում է «Lexus lx 470» մակնիշի մեքենայով, որի վրա ամրացվել են ծառայողական համարանիշերը՝ «01 LL 001»:
Վարչապետի խորհրդական Շուշան Սարդարյանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ է եղել Հովիկ Աբրահամյանի ծառայողական մեքենան, ինչո՞ւ է Կարապետյանը հրաժարվել այդ մեքենայից, արդյո՞ք Կարեն Կարապետյանին սպասարկող «Lexus»-ը նոր է ձեռքբերվել, ո՞ւմ միջոցներով, զրահապա՞տ է այն, թե՞ ոչ:
Կառավարությունից մեզ պատասխանեցին, որ Հովիկ Աբրահամյանին սպասարկող BMW 7-Series մակնիշի մեքենան Կառավարության ավտոտնտեսությունում է: Վստահեցրին, որ ե՛ւ BMW 7-ը ե՛ւ «Lexus lx 470»-ը Կառավարության բալանսում գտնվող մեքենաներ են: Մեր մյուս հարցերին պատասխան չստացանք:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 8-ին հրաժարական տալուց հետո Հովիկ Աբրահամյանն իր հետ տարել էր վարչապետի ծառայողական մեքենան ուղեկցող 2 մեքենայից մեկը: Մամուլի հրապարակումներից հետո, սակայն նա վերադարձրեց այդ մեքենան»,-գրում է «Հայկական ժամանակ» թերթը: 
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր