17:20 - Կոտայքի մարզում տաք հետքերով հայտնաբերել են զինված ու դիմակավորված ավազակային հարձակում կատարողներին         16:39 - Մկնդեղով, կադմիումով և դիօքսիններով աղտոտվածությունը՝ Ալավերդիում և Ախթալայում. ԷկոԼուր      16:15 - Ֆրանսիայում պղծել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված խաչքարը    

07 հուն 2016 16:00

Մենք երբեք չենք արդարացնի Հայոց ցեղասպանությունը և դա իրագործողներին. Յասին Աքթայ

Ermenihaber.am-ի փոխանցմամբ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության խոսնակ Յասին Աքթայը մեղադրվել է տարիներ առաջ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մեջ: Թուրքական «OdaTv.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ Աքթայը նախկինում կատարած իր հրապարակումներից մեկում դատապարտել է Հայոց ցեղասպանությունը: Բունդեսթագի ընդունած բանաձևից հետո թուրքական մամուլում կրկին օրակարգ է բերվել ԱԶԿ խոսնակի նախկին դիրքորոշումը և դարձել նրան ուղղված քննադատությունների առիթ:
Իր հոդվածում Աքթայը մասնավորապես ասել էր. «Մենք երբեք չենք արդարացնի Հայոց ցեղասպանությունը և դա իրագործողներին»:
Իրեն ուղղված քննադատությունների նոր ալիքին ԱԶԿ խոսնակը պատասխանել է հունիսի 6-ին հրապարակված մեկ այլ հոդվածով: Նա, թեև չի հրաժարվել իր խոսքերից, սակայն ընդգծել է, որ երբեք էլ չի ընդունել Հայոց ցեղասպանության փաստը: Իսկ քննադատողներին խորհուրդ է տվել դուրս գալ «140 նիշից բաղկացած այդ նախադասության մեջ ամփոփված մտքերի գաղափարային բանտից»:
«Մարդկանց տեսակետները կամ քաղաքական դիրքորոշումները կարող են նաև փոփոխվել և դա բոլորովին էլ ամոթ չէ» - գրել է թուրք գործիչը:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր