16:01 - Ջրում հայտնված երեխային փրկելու համար 10 անհետ կորածների հարազատները եկել են «մահվան լողափ»՝ հույսով, որ ծովը ափ կհանի մարմինները         15:50 - Նայե՛ք այս 2 դերասաններին.մեկն ասում է՝ արտակարգ դրությունը երկարացնեն, կարտագաղթի, մյուսը՝ միտինգ չի անում, տաքսի է վարում      15:30 - Թող հիշի, թե ինչ բացատրություն է գրել քննչականում ու լռի.նա պատրաստ է ոչնչացնել բոլորին, այդ թվում՝ Սերժին ու Միշիկին    

22 հոկ 2016 14:24

Սպորտի և երիտասարդության հարցերի նորանշանակ նախարարի ունեցվածքը

 
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նորանշանակ նախարար Հրաչյա Ռոստոմյանը հայտարարագրել է իր ունեցվածքը: Ըստ այդմ, նախարարը հայտարարագրել է մեկական ամառանոց եւ հասարակական նշանակության շինություն: Բացի այս, նախարարը հայտարարագրել է երեք հատ ավտոմեքենաներ՝ «Mercedes-Benz 320 S», «BMW X5 4.81» եւ Toyota Land Cruieser 200 4.0» մակնիշի:
 
Հրաչյա Ռոստոմյանի դրամական միջոցները, պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ, ըստ հայտարարագրի, կազմել են 12 հազար դոլար եւ 3 մլն 400 հազար դրամ: Ըստ նրա հայտարարագրի՝ այս տարվա ինն ամիսներին նրա եկամուտը կազմել է 3 մլն 200 հազար դրամ, որը նա ստացել է ձեռնարկատիրական գործունեությունից: 


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր