21:47 - Բակո Սահակյանն ի՞նչ հարցեր է քննարկել «Իմ քայլի» պատգամավորների հետ. Տեսանյութ         18:55 - Քոչարյանի և մյուսների գործով վարույթը կասեցվել և ուղարկվել է ՍԴ      17:24 - Հայաստանը թալանած բոլոր անձինք թող գնան, նստեն. վարչապետի ուղիղ եթերից հետո գյումրեցիները բացեցին դատարանի մուտքը    

22 հոկ 2016 15:06

22-ամյա Լևոն Սահակյանի մահվան մեջ կասկածվող անձին տեղափոխեցին դատարան․ Տեսանյութ

 
 
Քիչ առաջ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ժամանակավոր պահման վայրից ոստիկանության Մաշտոցի բաժին տեղափոխվեց «Վան» հեռուստաստուդիայի տնօրեն, 39-ամյա Վահան Ղազարյանը, այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ Սահակ Գրիգորյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբում ներգրավված ավագ քննիչ Վարդան Կարապետյանը միջնորդություն է ներկայացնելու Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը՝ որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Վ. Ղազարյանի նկատմամբ, ով կասկածվում է հոկտեմբերի 19-ին ապագա բժիշկ, 22-ամյա Լևոն Սահակյանին սպանելու մեջ։
 
Քիչ հետո ոստիկանության Մաշտոցի բաժնից ավագ քննիչի ուղեկցությամբ նրան տեղափոխելու են դատարան, որտեղ էլ սկսվելու է դռնփակ դատական նիստը և դատավորն այն անցկացնելուց հետո գնալու է խորհրդակցական սենյակ՝ վճիռ կայացնելու։ 
 
Տեսանյութը shamshyan.com-ի․
 

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր