11:00 - Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի մամուլի ասուլիսը. ուղիղ միացում         10:45 - Խոսրով Հարությունյանը մինչ հարց հնչեցնելն իր պարտքն էր համարում քծնել պաշտոնյաներին.«Հրապարակ»      10:30 - Գործարար Ռուբեն Վարդանյանն առաջիկայում Երևան քաղաքում նոր բիզնես կենտրոն կբացի. ՀԺ    

22 հոկ 2016 18:00

Ինչպե՞ս կարող է հայաստանյան ֆիլմի պրոդյուսերն ասել՝ Հայաստանի համար հսկայական աշխատանք ենք կատարել, ֆիլմը թարգմանել ենք

Լրագրող Արմեն Դուլյանն իր ֆեսբուքյան էջում գրել է.
"Երբ ամերիկացի կինոակադեմիկոսները Հայաստանի կողմից ՙՕսկարի՚ ներկայացված ՙԵրկրաշարժը՚ մերժեցին, պատճ­առաբանելով, որ ավելի շուտ ռուսաստանյան է, քան հայաստանյան, բազմաթիվ մեկնաբանություններ կարդացի, որ շովինիստ են, հակառուս են, քաղաքականացված են եւ այլն... Հիմա կարդում եմ ֆիլմի պրոդյուսեր Ռուբեն Դիշդիշյանի հարցազրույցը: Բառացիորեն ասում է. ՙՀայաստանի համար նկարահանված տարբերակում ֆիլմի վերջը մի քիչ այլ է լինելու... Հայաստանի համար մենք հսկայական աշխատանք ենք կատարել: Ֆիլմը թարգամել ենք հայերեն՚... Ամերիկացի կինոակադեմիկոս չեմ ու ընդհանրապես կինոյից հեռու մարդ, բայց ախր ինձ մոտ էլ է հարց առաջանում՝ ինչպես կարող է ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ֆիլմի պրոդյուսերը ասել՝ ՙՀայաստանի համար հսկայական աշխատանք ենք կատարել, ֆիլմը թարգմանել ենք՚... Եթե ասեր՝ ՙԱմեն ինչ արել ենք, որ ֆիլմը նաեւ Ռուսաստանում ցուցադրվի, թարգմանել ենք ռուսերեն՚, լրիվ բնական կլիներ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ֆիլմի համար... Իսկ ֆիլմը չեմ տեսել, երեւի իրոք շատ լավն է, միգուցե նաեւ ՙՕսկարի՚ արժանի..."

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր