17:20 - Ադրբեջանը մարտական կրակ է իրականացրել զենիթահրթիռային համակարգերից (լուսանկարներ)         17:05 - Արտակարգ պատահար Կոտայքի մարզում. բնակիչն առավոտյան ոչխարներին հոշոտված է գտել      16:48 - Մոսկվան Երևանի հետ խմելիք «կենացները թանկացրեց» և Պողոսյանի քրեական գործը քաղաքականացրեց    

24 հոկ 2016 12:02

Ինձ անհրաժեշտ է իմ թանկագին ընկեր Վլադիմիր Պուտինի օգնությունը․ Էրդողան

 
Երեկ երեկոյան «Россия-1» հեռուստաալիքի «Формула власти» հաղորդման վարող Միխայիլ Գուսմանին տված հարցազրույցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է․ «Մերձավորարեւելյան ճգնաժամի եւ ահաբեկչության դեմ պայքարում ինձ անհրաժեշտ է իմ թանկագին ընկեր Վլադիմիր Պուտինի օգնությունը»։
Էրդողանը նշել է, թե Ռուսաստանի հետ համագործակցության համար Թուրքիան պատրաստ է ցանկացած քայլ ձեռնարկել:
«Մենք միմյանցից ձայնի հեռավորության վրա ենք գտնվում: Եթե ես գոռամ, իմ ձայնը կլսվի Սոչիում: Եթե ինձ ձայն տան Սոչիից, ես կլսեմ այն: Մենք այդքան մոտ ենք իրար: Կարծում եմ, մենք պետք է միասին զբաղվենք խաղաղարար գործընթացով: Մենք պետք է լինենք միասնական եւ համերաշխ: Ցանկանում եմ իմ ժողովրդի ամենաջերմ ողջույնները փոխանցել ռուսաստանցիներին»-ասել է Էրդողանը՝ վերջում ռուսերեն ասելով՝ Спасибо:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր