16:33 - Սա Հրայր Թովմասյանի գրիչն է, երկար ժամանակ մտածում էի՝ այն աղբանոցը նետե՞մ, թե ոչ         17:02 - Եթե պարոն Մարուքյանը շարունակի տեղը չբերել, հայտնվելու է Արմեն Աշոտյանի դերում. Նիկոլ Փաշինյան      16:29 - Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ 700 կրակոց    

24 հոկ 2016 17:14

Վահան կոչեցյալը մարդկանց աշխատեցրել է ու չի վարձատրել

Վահան կոչեցյալը մարդկանց աշխատեցրել է ու չի վարձատրել

Լրագրող Քրիստինա Աղալարյանը հետևյալ գրառումն է կատարել իր ֆեյսբուքյան էջում․․
"Չեմ հասկանում՝ ինչի են 22-ամյա Լևոն Սահակյանի սպանության մեջ մեղադրվող «Պատանի լրագրողների» դպրոցի տնօրեն Վահան Ղազարյանին հանրային պաշտպան տրամադրել: Ղազարյանն անվճարունա՞կ է, թե՞ այլ հարց կա: Կարծում եմ՝ անվճարունակության հիմքեր չկան, մնում է այլ հարցը: Քննիչը որոշում է կայացրել, Հանրային պաշտպանի գրասենյակն էլ այն կառույցը չի, որ մերժի:
Եվ հետո, ինչի է անտեսվում այն հանգամանքը, որ Վահան կոչեցյալը մարդկանց աշխատեցրել է ու չի վարձատրել: Կոպիտ ասած՝ մարդկանց թրաֆիքինգով է զբաղվել, ու, վստահ եմ, երկար ժամանակ, բայց չգիտես ինչու դպրոցում աշխատողներից և ոչ մեկը չի բարձրաձայնել այդ հարցը: Հետևանքը ողբերգական եղավ (("
 



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր