17:00 - ԿԳՍՄ ճշմարտախոս նախարարին.Քահանան՝ Արայիկ Հարությունյանի հայտարարության մասին. Դատարկաբանություն է         16:34 - Ընդամենը մի հոգու կապրիզ.Ոստիկանությունն էնքան մելչնիկ է, որ աղջկա շփոթած նախադասությունից է կախվում      16:10 - Ջրում հայտնված երեխային փրկելու համար 10 անհետ կորածների հարազատները եկել են «մահվան լողափ»՝ հույսով, որ ծովը ափ կհանի մարմինները    

24 հոկ 2016 19:40

Ծանրորդ Կարեն Ավագյանը դարձել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Մալազիայի Պինանգ քաղաքում շարունակվում է ծանրամարտի պատանիների աշխարհի առաջնությունը: Պատանիների 85 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Կարեն Ավագյանը պոկում վարժությունում բարձրացրեց 145 կգ, իսկ հրումում՝ 173 կգ և երկամարտի 318 կգ արդյունքով դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր: Առաջին տեղում Վենեսուելան ներկայացնող Գիովանի Սանչեսն է, ով երկամարտում գրանցեց 329 կգ արդյունք: Արծաթե մեդալակիրը Կոլումբիան ներկայացնող Ֆելիպե Սոլիսն է՝ 328 կգ:
Հոկտեմբերի 25-ին հանդես կգան Վարազդատ Լալայանը (94 կգ) և Արփինե Դալալյանը (69 կգ):


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր