17:10 - Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել Էջմիածնում կատարված սպանության դեպքից         16:30 - ՌԴ-ում Չինաստանի դեսպանը հայտնել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ է ստեղծվել Չինաստանում      16:10 - Խիստ միջոցներ կկիրառվեն, զերծ մնալ բժշկական դիմակների գների չհիմնավորված բարձրացումից    

24 հոկ 2016 22:14

Ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով այլ երկրների տարածքային ամբողջականությունը խախտելն անընդունելի է. Իրանը քննադատել է Թուրքիային

Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳՆ խոսնակ Բեհրամ Քասըմին խոսել է Մոսուլի գործողությանը Թուրքիայի մասնակցության մասին: 
Իրանցի խոսնակը խիստ քննադատել է Թուրքիային՝ ասելով, ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով ուրիշ երկրների տարածքային ամբողջականությունը խախտելն անընդունելի է: Այս մասին գրում է թուրքական diken.com.tr կայքը:
Հիշեցնենք, որ Իրաքի խորհրդարանը հոկտեմբերի 4-ին որոշում է ընդունել, որով երկրի Մոսուլ քաղաքում թուրքական ԶՈՒ-ի իրականացնելիք ռազմական գործողություններն «անօրինական» են համարվում: 
Հոկտեմբերի 5-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը հայտարարել է, որ անկախ Իրաքի խորհրդարանի որոշումից` թուրքական ԶՈՒ-ն կմասնակցի Մոսուլի գործողությանը: Իրաքի 2-րդ խոշորագույն քաղաքը համարվող Մոսուլն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից գրավվել է 2014թ.: Ըստ տարբեր տվյալների՝ այնտեղ կարող է գտնվել 3.000-4.500 գրոհային:
Իրաքյան զորքն ու քուրդ գրոհայինները հոկտեմբերի 17-ից սկսել են Մոսուլ քաղաքի ազատագրման գործողությունը:
ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիոն ուժերը հոկտեմբերի 16-ից օդային հարվածներ են հասցնում Իրաքում ԻՊ-ի դիրքերին:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր