Սան Ֆրանցիսկոյի հայկական եկեղեցում, դպրոցում երեք միջադեպերը հետաքննվում է որպես ատելության հանցագործություններ          Եվրոպային նախազգուշացրել են պոտենցիալ մահացու «COVID-19-ի եւ գրիպի կրկնակի համավարակի» ռիսկի մասին       Կորոնավիրուսային վարակից երկու պայմանագրային զինծառայող է մահացել․ դատախազությունը հաստատում է    

25 հոկ 2016 13:34

Իմ ու աղջկաս զգեստների գումարը կազմում է տվյալ բլոգերի 2-3 ամսվա աշխատավարձը․ Մարիամ Մելիքյան

 
Life.panorama.am-ը գրում է. Մոդել, դերասանուհի Մարիամ Մելիքյանի՝ դստեր  1-ամյակի կապակցությամբ կազմակերպած խնջույքից հետո դերասանուհին կրկին հայտնվել է քննադատությունների կենտրոնում: 

«Մարիամ Մելիքյանը դստեր 1-ամյակին ներկայացել է գիշերային ակումբի պարուհու տեսքով». նման կարծիքներ տարածվեցին դերասանուհու լուսանկարներից հետո, ոմանք անգամ նշել են, թե Մարիամ Մելիքյանը հագնվել է թուրքական ոճով:
Թեմայի շրջանակում կայքի հետ զրույցում Մարիամը նշել է.

«Ես սովոր եմ արդեն ու ոչ էլ անակնկալի եկա, երբ տեսա տարածված նյութը, անգամ արդեն պատրաստ էի դրան ու ընդունել եմ այն փաստը, որ չկայացած բլոգերները պետք է մի կերպ կարողանան իրենց գոյությունը պահել նման նյութերի շնորհիվ: Ինչ վերաբերվում է ինձ, ես կարող եմ անտեսել ու անգամ ծիծաղել նման նյութերի վրա, բայց այս պարագայում ինձ տհաճ էր միայն այն, որ քննադատությունների թեմա է դարձել աղջկաս ծնունդը. Ուղղակի սարսափելի է, երբ մարդիկ վիրավորում են փոքրիկ` ընդամենը մեկ տարեկան երեխայի, նրանք այնքան շնորհք չունեին, որ գոնե շնորհավորեին բալիկիս, չնայած նորմալ է` ոչ բոլորն են շնորհքով օժտված, դա մեղադրելու չէ»- նշել է Մարիամն ու շարունակել.
«Ինչ վերաբերվում է հագուստիս, որը դարձել էր ամենաքննարկվողը, այստեղ ես կրկին պետք է իմ զարմանքը հայտնեմ` ի՞նչ է վարդագույնը թուրքական գո՞ւյն է, ի՞նչն էր թուրքական, կամ մերկապարուհիները այդպես փա՞կ են հագնվում: Ինքս գիտակցում էի, որ բալիկիս ծնունդն է ու ընտրել էի զգեստ, որը վուլգար չէր, ավելին, համապատասխան էր օրվա մեր ընտրած գույներին և տրամադրությանը: Ասեմ նաև` իմ ու աղջկաս զգեստների գումարը կազմում է տվյալ բլոգերի 2-3 ամսվա աշխատավարձը: Ես ապրում եմ իմ ուզած կյանքով, ոչնչից հետ չեմ մնում, ունենում եմ ամեն ինչ, ինչ ուզում եմ, իսկ նախանձ մարդկանց ոչինչ ասել չեմ կարող:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր