13:31 - MI6 բրիտանական հետախուզական գործակալության նախկին ղեկավարի կարծիքով՝ նոր կորոնավիրուսը հայտնվել է չինական լաբորատորիայում         13:10 - Պրն վարչապետ, փոխե՛ք Ձեր հաղորդակցության ռազմավարությունը,դուք անգրագետ, գռեհիկ կարծիքներ կարդալուց լա՞վ եք զգում      12:53 - Մեկ տարեկան աղջկա մահվան դեպքի առթիվ հարուցված քրգործով մեղադրանք է առաջադրվել բուժող բժշկին    

25 հոկ 2016 12:56

Մոսկվայում կատարված 2 հայերի սպանության վերլուծությունը ուղիղ կապ ունի ՀՀ ԱԺ-ի հետ. Նիկոլ Փաշինյան․ ՏԵսանյութ

 
 
Այսօր հոկտեմբերի 24-ին մեկնարկած ԱԺ քառօրյայի հերթական նիստում ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ասաց․
«Երեկ հայտնի դարձավ, որ Մոսկվայում սպանվել է «Ձկնկուլ» անունով հայտնի Արմեն Իսրայելյանն, ով Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանի խմբի նախկին անդամ էր և Ալեքսանյանի կողմից առևանգումներ, ահաբեկումներ և այլ ծանր հանցանքներ կատարելու մասին հայտարարությունների հեղինակ է, և այդ հայտարարությունների հիման վրա հարուցված քրեական գործով առանցքային վկա էր: Հայաստանի հատուկ քննչական ծառայությունն Իսրայելյանի հայտարարությունների հիման վրա հարուցված քրեական գործը մեկ շաբաթ առաջ կարճել էր, ինչը ՀՔԾ-ի և ընդանհրապես Հայաստանի իրավապահ համակարգի ծախու լինելու անհերքելի ապացույց է: Ակնհայտ է, որ Իսրայելյանին Մոսկվայում վերացրել է վարձու մարդասպանը և տեղի ունեցածի վերլուծությունը բերում է ուղիղ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով»։
 
Մանրամասները 1in.am-ի տեսանյութում․


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր