17:40 - Սերժի կոշիկները հագովդ չեն՝ ոտքերդ սեղմում են, էդ կոշիկներով երկար ճանապարհ չես գնա         17:15 - Կինը մասնատել է հարևանին ու երթուղային տաքսիով մաս-մաս տեղափոխել տարբեր վայրեր      16:42 - Ադրբեջանը չի էլ թաքցնում, թե ինչ գործողությունների է գնալու. իսկ բանակցային հարցի շուրջ մեր պաշտոնական դիրքորոշումը ո՞րն է    

25 հոկ 2016 17:30

Լավագույն բնական միջոցը՝ օրգանիզմը մակաբույծներից մաքրելու համար

Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման կենտրոնի տվյալներով՝ գոյություն ունի մակաբույծների երեք հիմնական տեսակ, որոնք կարող են մարդկանց մոտ հիվանդություններ առաջացնել: Դրանք են պարզագույնները, հելմինտներն ու էկտոմակաբույծները:
 
Մակաբույծների երեք հիմնական տեսակները
 
1. Պարզագույներ
 
Պարզագույն մակաբույծների շարքին են դասվում միաբջիջ, միկրոսկոպիկ օրգանիզմները, որոնք կարող են բազմանալ մարդու օրգանիզմում՝ առաջացնելով լուրջ վարակներ և զարգանալով միայն մեկ օրգանիզմից: Պարզագույն մակաբույծները կարող են փոխանցվել մարդկանց վարակված սննդի կամ ջրի միջոցով կամ միջատի խայթելու դեպքում:
 
2. Հելմինտներ
 
Հելմինտները բազմաբջիջ օրգանիզմները են, որոնք որպես կանոն իրենց հասուն տարիքում տեսանելի են նույնիսկ անզեն աչքով: Նրանք չեն բազմանում մարդու օրգանիզմում: Հելմինտների շարքին են դասվում տափակ որդերը, երիզորդները, փշագլուխ որդերը և կլոր որդերը:
 
3. Էկտոմակաբույծներ
 
Այս տերմինն օգտագործվում է այնպիսի օրգանիզմների բնորոշման համար, ինչպիսիք են տզերը, լվերը, ոջիլները: Դրանք կպչում են մաշկին կամ մխրճվում են մաշկի մեջ և մնում այնտեղ մի քանի շաբաթ կամ նույնիսկ մի քանի ամիս: Այս օրգանիզմները կարող են հեշտությամբ վարակել մարդկանց տարբեր հիվանդություններով:
 
Մակաբուծական վարակներ
 
Մակավուծական վարակները լուրջ հիվանդությունների պատճառ են դառնում ամբողջ աշխարհում: Մալարիան դրանցից ամենավտանգավորներից է: Այն խլում է տարեկան շուրջ 660 հազար մարդու կյանք: Այս հիվանդությունները որպես կանոն հիմնականում տարածված են լինում աղքատ երկրներում:
 
Մակաբուծական վարակների ախտանշաններն են.
 
·  թույլ իմունային համակարգն ու մշտապես հիվանդ լինելը,
 
·  հետանցքի քորը,
 
·  հեշտոցային վարակները,
 
·  խոցերը բերանի խոռոչում և շուրթերի հատվածում,
 
·  քրոնիկ հոգնածությունը,
 
·  փորափքանքն ու գազերը,
 
·  սեռական օրգանների շուրջը նկատվող ցանն ու քորը,
 
·  միզապարկի մշտական վարակները,
 
·  աղիների ցավերը,
 
·  փորկապությունն ու փորլուծությունը:
 
Բնական միջոցներ օրգանիզմը մակաբույծներից մաքրելու համար
 
Մակաբույծներից ազատվելու համար որպես բնական միջոց կարելի է օգտագործել սխտորը, որը դարեր շարունակ օգտագործվել է որպես առողջությունն ամրապնդող բնական միջոց: Այն հզոր հակաբորբոքային, հակաօքսիդանտային և հակավիրուսային միջոց է, որը կարող է հրաշքներ գործել վարակների դեպքում:
 
Սխտորն օգնում է ազատվել աղիների ցավերից, փորլուծությունից և մակաբուծական վարակից՝ միևնույն ժամանակ ամրապնդելով իմունային համակարգը և արագացնելով ապաքինումը:
 
Հարկավոր է սխտորի 1-2 պճեղը մանր կտրատել, խառնել մի բաժակ ջրին և խմել ուտելուց առաջ:
 
Նյութի աղբյուրը՝ organicandhealthy.org


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր