17:00 - Ցնցումների մեջ մի ընկեք. Հեղափոխության օրերին ձեր բերած ջրերից խմեք ու անհանգիստ նստեք տեղներդ         16:30 - Պուտինը բոլոր գենոմային կենտրոններին հրահանգել է զբաղվել պատվաստանյութի փնտրտուքով      16:00 - Այսօրվանից կսկսի գործել կորոնավիրուսային հիվանդության կասկածով պացիենտների ևս մեկ տրիաժ կենտրոն    

25 հոկ 2016 19:00

Հայերի հետ ընկերություն արել եմ, անում եմ ու կանեմ՝ ոչ ոքի չհարցնելով. Սոսո Պավլիաշվիլին՝ ադրբեջանցի կինոգործչին

Հայտնի երգիչ Սոսո Պավլիաշվիլին life.ru-ին մեկնաբանել է ադրբեջանցի կինոգործչի խոսքերը, որը խնդրել է երգչին հրաժարվել Բաքվում նախատեսված բարեգործական համերգից: Ինչպես հիշեցնում է կայքը, համացանցում հրապարակվել է Ադրբեջանի ժողովրդական արտիստ Ռամիզ Ֆաթալիևի նամակը, որտեղ կինոդրամատուրգը խնդրում է Սոսո Պավլիաշվիլիին հրաժարվել Բաքվում նախատեսված բարեգործական համերգից և չժամանել Բաքու:
Ադրբեջանցի կինոգործչի խոսքով՝ «Սոսոն առաջիններից մեկն է համերգներով այցելել Հայաստան Ղարաբաղյան հակամարտության ժամանակ և այդ պատճառով իրավունք չունի դրանից հետո ելույթ ունենալ Բաքվում»:
Վրացի երգիչը բավականին հանգիստ է արձագանքել նամակին՝ համարելով այն անձի նկատմամբ ուշադրություն գրավելու միջոց:
Սոսո Պավլիաշվիլին life.ru-ի հետ զրույցում հայտարարել է, որ իր համերգները քաղաքական բնույթ չեն կրում, իսկ հայ ժողովրդի հետ բարեկամական հարաբերությունները չի կարող փչացնել և ոչ մի հակամարտություն:
«Կգամ ես Բաքու, թե չէ՝ ես այդ դրամատուրգին չեմ հարցնելու, ես անգամ չգիտեմ՝ նա ով է: Նա այժմ հայտնի է դառնում, ես նրան շնորհավորում եմ: Թող գոնե մի շիշ կոնյակ ինձ նվիրի դրա համար»,- ասել է երգիչը: Նա նաև Ֆաթալիևին հրավիրել է իր համերգին։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր