18:03 - Եթե հավը ձու չի ածում, աքլորն էլ է մեղավոր         17:19 - Վանեցյանը դրսեւորեց մի որակ, որը խորթ էր Նիկոլ Փաշինյանին, նա ասաց շատ կարեւոր բան      16:47 - «Արցախը հայերինն է». ANCA-ն հրապարակել է ԿՀՎ գաղտնազերծված փաստաթղթերը Լեռնային Ղարաբաղի մասին    

26 հոկ 2016 15:30

Մենք միասին ենք հաղթում, իսկ եթե պարտվում ենք, ուրեմն պարտությունն էլ միասին ենք ընդունում. Քրիստինե Պեպելյան

Երգչուհի Քրիստինե Պեպելյանը երկրպագուների համար նորություն ունի. այս շրջանում երգչուհին աշխատում է երկու երգերի եւ տեսահոլովակի վրա, որոնց մասին պատմել է Life.panorama.am-ին:
«Այս պահին աշխատում եմ շատ գեղեցիկ ու մեղեդային երգի վրա, որը կոչվում է «Կամաց-կամաց»: Իրականում այս երգի հետ կապված շատ բան ասել չեմ կարող, քանի որ դեռեւս աշխատանքային պրոեցեսում ենք, միայն կարող եմ նշել, որ երգի հեղինակներն են երաժիշտ Գուրո Գասպարյանը, իսկ խոսքերը գրել է Նարեկ Ստամբուլցյանը: Միշտ համարել եմ, որ երգիչը միջնորդ է հեղինակի եւ հանդիսատեսին միջեւ, այս պարագայում եւս բացառություն չէ, փորձել եմ այս շատ զգացմունքային երգի հույզերը, որն ունեցել է հեղինակը, իմ կերպով արտահայտեմ. հուսամ' հանդիսատեսին տեղ կհասնի: Դեռեւս կդժվարանամ ասել' արդյոք երգը տեսահոլովակ կունենա, թե ոչ, քանի որ իմ պարագայում մինչեւ երգը ավարտուն չլինի եւ ձայնագրման ստուդիայից դուրս չգա, տեսահոլովակ նկարահանելու որոշում չեմ կայացնում»,- պատմեց եգչուհին ու նշեց, որ մինչ այս երգին կյանք տալը զբաղված է եղել տեսահոլովակով, որի մի մասն արդեն նկարահանված է.
 «Այս շրջանում զբաղված եմ մեկ այլ երգով եւս, որի տեսահոլովակի մի հատված արդեն իսկ նկարահանված է: Երգը կոչվում է «Հավատա»' կրկին մեղեդային, հանգիստ ու հուզական երգ է, որը եւս հուսամ կդիպչի մարդկանց սրտերին: Երգի ե՛ւ երաժշտության, ե՛ւ խոսքերի հեղինակը Ժակլին Թադեւոսյանն է' հրաշալի երիտասարդ հեղինակ է: Այս երգի երաժշտական ձեւավորմամբ զբաղվել է «Duetro» ստուդիայից Էդգար Ալեքսանյանը: Դե իսկ տեսահոլովակի ռեժիսորն է Մոսկվայում բնակվող ռեժիսոր Զառա Նազարյանը: Տեսահոլովակի մի մասն արդեն նկարահանվել է հենց Մոսկվայում, իսկ մոտ ապագայում այստեղ կնկարահանենք իմ տեսարանները: Դեռեւս տեսահոլովակի թողարկման համար ժամկետներ կխուսափեմ նշել, բայց խոստանում եմ' շատ չի ուշանա»:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր