17:23 - 20 հազար դոլար և մեծ չափի ոսկյա, թանկարժեք զարդեր են հափշտակել չհրկիզվող պահարանից         16:50 - Սեքս-սկանդալ. Եղիսաբեթ II–ը պատժել է որդուն`զրկել պետական պարտականություններից և տարեկան 320,000 դոլար աշխատավարձից      16:26 - Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա հանգստյան օրերին    

26 հոկ 2016 16:41

Դասադուլ Այգեստան գյուղի դպրոցում․ Աշակերտները մեղադրում են տնօրենին

Դասադուլ Այգեստան գյուղի դպրոցում․ Աշակերտները մեղադրում են տնօրենին
 
Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, լարված ու արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտները հայտարարել են դասադուլ և հրաժարվում են մասնակցել դասաժամերին։ Աշակերտներն ասում էին, որ պատճառը տնօրեն Լեյլա Մանուկյանի վարքագիծն է, ով անհարկի վիրավորում է իրենց, ստիպում է, որպեսզի դպրոցի վերանորոգման համար գումարներ տան, անառողջ մթնոլորտ է տիրում դպրոցում և այդ ամենը տևական ժամանակ է. «Մենք պահանջում ենք, որպեսզի կրթության և գիտության նախարարն ու Արարատի մարզպետը հետևություններ անեն և մեզ ազատեն նման տնօրենից, հակառակ դեպքում շարունակելու ենք դասադուլը»։
Տնօրեն Լ. Մանուկյանը նախ հրաժարվեց տեսախցիկի առաջ որևէ մեկնաբանություն տալ կատարվածի վերաբերյալ և փորձում էր իմանալ, թե ով է լրագրողին հրավիրել դպրոց։ Տնօրենը Այգեստանի գյուղապետ Սոկրատ Հովսեփյանին հայտնել է, որ երեխաների պատմածներն իրականության չեն համապատասխանում։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր