16:40 - Միջադեպ Թուրքիայի խորհրդարանում.Կարո Փայլանը Սոյլուին նմանեցրել է Հիմմլերի հետ         16:39 - Տեսանյութ. Վահե Էնֆիաջյանի կոշտ պատասխանը ադրբեջանցի պատվիրակներին՝Քաղաքական սադրանք՝ դուք եք անում,Արցախի հարցը դե ֆակտո լուծված է      16:10 - Զարհուրելի վթար Երեւանում. BMW-ն հայտնվել բեռնատար ЗИЛ-ի տակ. BMW-ն բաժանվել է մի քանի մասի. կա 1 զոհ, 1 վիրավոր    

26 հոկ 2016 19:01

Հալեպը պատկանում է Հալեպի բնակիչներին․ Թուրքիան որևէ հավակնություն չունի. Էրդողան

 
Reuters գործակալությունը գրում է․ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Սիրիայում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական գործողություններն ուղղված են Էլ-Բաբ և Մանջիբ քաղաքների պաշտպանությանը, և իրենք չունեն մտադրություն այդ գործողությունների շրջանակներում ներառել Հալեպը: 

«Եկեք համատեղ ուժերով պայքարենք ահաբեկչական կազմակերպությունների դեմ: Սակայն Հալեպը պատկանում է Հալեպի բնակիչներին, և մենք ռազմական գործողությունների շրջանակներում որևէ հավակնություն չունենք», - ասել է Էրդողանը:

Դրանով Էրդողանը պատասխանել է սիրիական բանակի հրամանատարության այն նախազգուշացումներին այն մասին, որ կխոցվեն թուրքական ինքնաթիռները, եթե դրանք համարձակվեն հայտնվել Հալեպի օդային տարածքում:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր