22:30 - Եղանակը Հայաստանում սեպետեմբերի 25-ին         21:30 - Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 25      22:00 - Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 24    

26 հոկ 2016 20:45

ՃՇՀԱՀ-ը 95 տարեկան է

2016-ի հոկտեմբերի 26-ին լրացավ ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) 95 ամյակը։ Մոտ 100-ամյա պատմություն ունեցող բուհը, որը գրեթե մեկ դար է կերտում է Հայաստանի պատմությունը ճարտարապետության և շինարարության միջոցով իր հոբելյանի մեկնարկը խորհրդանշանակորեն ազդարարեց Երևանի քաղաքապետարանում «95 ամյակին նվիված» խորագրով ցուցահանդեսի բացմամբ։ Ցուցահանդեսին ներկայացված էին համալսարանի պրոֆեսորա-դասախոսական կազմի, ուսանողների նախագծերը, գծանկարները, գեղանկարները։
 ՃՇՀԱՀ-ի ծննդյան տոնը եկել էին շնորհավորելու ՌԴ-ից, Գերմանիաից, Ավստրիայից, Լեհաստանից, Չինաստանից, Իտալիաից, Արաբական միացյալ էմիրություններից և Սիրիայից ժամանած պատվիրակությունները։
Նույն օրը քաղաքապետարանի նիստերի դահլիճում մեկնարկեց «Ճարտարապետություն և շինարարություն՝ արդի հիմնախնդիրներ խորագրով միջազգային ութերորդ գիտաժողովը։ Երկօրյա գիտաժողովին մասնակցում են ՌԴ-ի ՄՊՇՀ-ն, ՍՊՊՃՇՀ-ն, ՆՊՃՇՀ-ն, Լեհաստանի տեխնոլոգիայի համալսարանը, Վրաստանի ՎԱՀ-ն, Չինաստանի ՊՇՃՀ, ԱՄՆ-ի ՌՀ, Իտալիայի ՈՒՀ-ն, ինչպես նաև մասնագետներ ԱՄԷ-ից, Գերմանիայից, ՌԴ-ից, Իրանից։ Կներկայացվեն շուրջ 99 գիտական զեկույց։ 
  «Ճարտարապետություն և շինարարություն՝ արդի հիմնախնդիրներ» խորագրով միջազգային գիտաժողովը հիմնադրվել է ՃՇՀԱՀ-ի նախաձեռնությամբ 2008-ին՝ Ջերմուկում։ Նույն խորագրով գիտաժողովը անց է կացվել 2010-ին ՀՀ-ում։ Գիտաժողովի համակազմակերպիչների թիմը տարեց տարի ավելացել է և այդ տենդեցը շարունակական է՝ 2011-ին այն կայացել է Չինաստանում, 2012-ին Լեհաստանում, 2013-ին ՌԴ-ում, 2014-ին Չեխիայում, 2015-ին Իտալիայում։ Այս տարի Հայաստանում կայացող միջազգային ութերորդ գիտաժողովը իր աշխատանքները կավարտի հոկտեմբերի 27-ին։ 
  Կրթության և գիտության որակի աննդմեջ զարգացումը և միջազգային չափանիշներին համապատասխանեցումը եղել և մնում է համալսարանի կարևոր ռազմավարությունը։ Գնալով ընդլայնվում է համալսարանի համագործակցությունը միջազգային դաշտում։ Համալսարանի ճարտարապետության դիպլոմը ճանանչված է Ֆրանսիաի կառավարության կողմից։ 2015-ին Ֆրանսիաի «Բարձրագույն կրթության և հետազոտությունների գնահատման բարձր խորհրդի», Իսպանիաի «Որակի գնահատման և հավատարմագրման ազգային գործակալության» կողմից համալսարանը անցել է ինստիտուցիոնալ հավատարմագրում և ստացել հավատարմագրման հավաստագիր։
Տոնակատարության շրջանակներում հոկտեմբերի 27-ին Ալ..Սպեսնդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային պետական թատրոնում տեղի կունենա հանդիսավոր համերգ։ Հոկտեմբերի 28-ին համալսարանում կբացվեն արդի սարքավորումներով հագեցված ճարտարապետական երեք ստուդիա և հինգ լաբորատորիաներ։ Վերջին երկու տարում համալսարանի վերազինված  լաբորատորիաների թիվը ավելացել է յոթով։ Իրականացվել են ծավալուն վերանորոգման, շենքի մի հատվածի ուժեղացման, բարեկարգման աշխատանքներ:
1921 թ-ին ԵՊՀ-ի ներսում կազմավորված ճարտարապետության և շինարարության ֆակուլտետը, այնուհետև ընդգրկվել է պոլիտեխնիկական ինստիտուտի կազմում։ 1988-ի երկրաշարժից հետո, 1989-ին գերագույն խորհրդի որոշմամբ ֆակուլտետը դուրս է բերվել պոլիտեխնիկական ինստիտուտից և ձևավորվել, որպես առանձին պետական բուհ։
 

loading...

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր