20:04 - Տեսանյութ նվիրված Եվրոպական սոցիալական խարտիային         18:18 - Տեսանյութ.Ունենք մեծ մարտահրավերներ, ներքին քաղաքականությունը պիտի «ես»-ից տեղափոխվի «մենք»-ի դաշտ      17:07 - Բանաձևն ընդունվել է՝ արհամարհելով Թրամփին ու Էրդողանին․ The Guardian    

27 հոկ 2016 09:35

Կարեն Կարապետյանը կհամալրի ՀՀԿ շարքերը․ «Ժողովուրդ»

 
«Ժողովուրդը» գրում է. «Այսօր ՀՀԿ-ի վերնախավը կրկին հավաքվելու է Մելիք-Ադամյանի իր գրասենյակում` ԳՄ նիստի: Սովորաբար ԳՄ նիստ կոչվող միջոցառումների ժամանակ Սերժ Սարգսյանը ՀՀԿ վերնախավին տեղեկացնում է իր որոշումների մասին, եւ նրանք բոլորով միաձայն հաստատում են «շեֆ»-ի որոշումները: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀԿ ԳՄ այսօրվա նիստը նվիրված է լինելու նոյեմբերի 26-ին կայանալիք համագումարին, որի նախապատրաստման հարցերով զբաղվող ՀՀԿ-ականները Սերժ Սարգսյանին զեկուցելու են իրենց արած-չարածների մասին, իսկ նա էլ ներկաներին տեղեկացնելու է, թե, ըստ իրեն, ինչպես է լինելու ՀՀԿ համագումարը: Մեր տեղեկություններով՝ սպասվում է, որ այսօրվա նիստում կհայտարարվի ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ ՀՀԿ շարքերը համալրելու մասին: Հիշեցնենք, որ ըստ լուրերի՝ նա առաջիկա օրերին ոչ միայն դառնալու է հանրապետական, այլ նաեւ գալիք համագումարում ընտրվելու է կուսակցության փոխնախագահ»:
Կարդացեք թերթի այսօրվա համարում:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր