16:14 - Սահմանադրական դատարանը հայտարարություն է տարածել         16:03 - Մենք չենք դանդաղում, զգույշ ենք. գալու է այդ օրը, միանգամից մաքրել հնարավոր չէ      15:45 - Հայր և դուստր Հովսեփն ու Անուշը Սիրիայում կռվում են թուրքերի դեմ    

27 հոկ 2016 09:52

Հակառակորդը կիրառել է ՀԱՆ-17 և ՁՀՆ-7 տիպի նռնականետեր

 
ԼՂՀ ՊՆ մամուլի հաղորդագրության համաձայն՝ հոկտեմբերի 26-ի լույս 27-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 20 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 200 կրակոց: Շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև հաստոցավոր ավտոմատ նռնականետ ( ՀԱՆ-17 /12 արկ/) և ձեռքի հակատանկային նռնականետ ( ՁՀՆ-7 /2 արկ/): Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների և շարունակել վստահորեն իրականացնել մարտական ծառայություն:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր