17:40 - Սերժի կոշիկները հագովդ չեն՝ ոտքերդ սեղմում են, էդ կոշիկներով երկար ճանապարհ չես գնա         17:15 - Կինը մասնատել է հարևանին ու երթուղային տաքսիով մաս-մաս տեղափոխել տարբեր վայրեր      16:42 - Ադրբեջանը չի էլ թաքցնում, թե ինչ գործողությունների է գնալու. իսկ բանակցային հարցի շուրջ մեր պաշտոնական դիրքորոշումը ո՞րն է    

27 հոկ 2016 10:12

«Ճոյտը» կոռուպցիայի մասին ֆիլմ է նկարում՝ «Սուպեր պապա» անվանումով․ «Չորրորդ իշխանություն»

 
 
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Բանից պարզվում է՝ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) պատրաստվում է կոռուպցիայի մասին «Սուպեր պապա» աշխատանքային անվանումով ֆիլմ նկարել: «ՉԻ» - Ճիշտն ասած՝ փոքր-ինչ անսպասելի էր, որ Հակոբ Հակոբյանը որոշել է նաեւ վավերագրական ֆիլմ նկարել: Որովհետեւ եթե ֆիլմը կոռուպցիայի մասին է՝ անգամ դերասանների կարիք չկա: Կարելի է թաքուն նկարահանել մեր պաշտոնյաների աշխատանքային առօրյան եւ վերջ: Բայց մյուս կողմից էլ՝ լավ է, որ Հակոբ Հակոբյանը վերջապես զբաղվում է այն թեմայով, որին քաջածանոթ է. ի վերջո՝ ահագին ժամանակ հանրապետական է եղել եւ ներսից է ծանոթ թեմային: Եվ այնուամենայնիվ՝ կարծում ենք, որ «Սուպեր պապա» ֆիլմը ոչ այնքան կոռուպցիայի մասին կլինի, որքան կոռուպցիայի դեմ պայքարի: Հակոբ Հակոբյանն ինքն է ասում, որ ֆիլմը կատակերգություն է լինելու»: 
 
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր